Մերձավոր Արևելքում տարիներ շարունակ ծխացող հակամարտություններից ոչ պակաս կարևոր և արյունալի է եմենական հիմնախնդիրը, որի մասին միջազգային լրատվամիջոցները հիշում են միայն տարբեր կառույցների կողմից հեղինակված հումանիտար զեկույցների, ռազմական գործողությունների պարբերական թեժացումների, որոնց հետևանքով գրանցվում են նաև մեծաթիվ զոհեր հատկապես խաղաղ բնակչության շրջանում, ինչպես նաև՝ Իրանի կողմից հովանավորվող «ապստամբ» հութիների կողմից Սաուդյան Արաբիայի տարածքը հրթիռակոծելու դեպքերում:

Մինչդեռ այս հիմնախնդիրը, որն իրավական բնույթով ներքին զինված հակամարտություն հանդիսանալուց բացի, նաև պարունակում է հակաահաբեկչական պայքարի և տարածաշրջանային մրցակցության տարրեր, հատկապես միջազգային հանրության կողմից անհրաժեշտ ուշադրության բացակայության պայմաններում կարող է բավական երկար տևել՝ հավելյալ բարդություններ առաջացնելով Արաբական թերակղզու, Բաբ ալ-Մանդեբի նեղուցով բեռնափոխդրումների անվտանգության և ահաբեկչական սպառնալիքի նոր դրսևորումներին նպաստելու տեսանկյունից:

Գրառմանը կցված քարտեզում պատկերված է Եմենում ներկայում տիրող դիրքային իրավիճակը: Մանուշակագույնով ընգծված են Իրանի կողմից հովանավորվող հութիների դիրքերը (դրանք մակերեսային առումով զիջում են հակառակորդին, բայց ռազմավարական տեսանկյունից անհամեմատ ավելի կարևոր են), կանաչով՝ Սաուդյան Արաբիայի ռազմաքաղաքական աջակցությունը վայելող Եմենի «օրինական» իշխանությունների դիրքերը, սևով՝ Ալ-Կաիդայի տարածաշրջանային ճյուղավորման(ԱԿԱԹ) զբաղեցրած տարածքները: