Անկարայում Էրդողանի նախագահությամբ անցկացված ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ որոշվել է.
«Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) և YPG- ի (Ժողովրդական պաշտպանության միավորների) համար նախատեսված զենքերը, գործիքները և նյութերը բռնագրվել առանց հապաղելու»:

 


Ազգաային անվտանգության խորհուրդը կառավարությանն է ներկայացրել առաջակ երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու համար:
Խորհրդի նիստից հետո Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն հայտարարել է.
« Ոչ ոք մեզանից ներում չպետք է ակնկալի, Թուրքիան այլևս համբերատար չէ:

 

Տարածաշրջանում ստեղծելով ահաբեկչական միջանցքներ, նպաստելով դրանց առաջացմանը, ավելին՝ զինելով դրանց, ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ ուղիղ վտանգ են ստեղծում Թուրքիայի տարածքային ամբողջության համար, բնակչության կյանքի և գույքի, ինչպես նաև ուղիղ վտանգ ստեղծում Թուրքիայի ազգային անվտանգության համար: Մենք ձեռք կառնենք բոլոր հնարավոր միջոցները ահաբեկիչներին (նկատի ունի Սիրաիայի քրդերին) չեզոքացնելու համար»: