ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (15 հունվար 2018թ.)
Տոն ծննդյան Սուրբ Հովհաննես Մկրտչի

Եվ Հովհաննեսը իր ծառայությունն ավարտելու ժամանակ ասաց. «Ի՞նչ եք կարծում իմ մասին, ո՞վ եմ ես: Ես ձեր սպասած անձը չեմ: Ահա ինձնից հետո գալիս է նա, որի կոշիկները հանելու իսկ արժանի չեմ ես»:
Եղբայրնե՛ր, աստվածավա՛խ մարդիկ, փրկության այս պատգամն Աստված ձե՛զ ուղարկեց, որովհետև Երուսաղեմի բնակիչներն ու նրանց իշխանավորները չճանաչեցին Հիսուսին և նրան դատապարտելով՝ կատարեցին մարգարեների խոսքը, որ ընթերցում էին ամեն շաբաթ օր: Ու թեև մահվան արժանի ոչ մի հանցանք չգտան նրա վրա, սակայն Պիղատոսից պահանջեցին, որ սպանվի: Երբ կատարեցին նրա մասին բոլոր գրվածները, խաչափայտից իջեցրին նրան և գերեզման դրեցին: Բայց Աստված մեռելներից հարություն տվեց նրան, և Հիսուս բազում օրեր երևաց նրանց, որոնք նրա հետ Գալիլեայից Երուսաղեմ էին եկել և որոնք այժմ նրա վկաներն են ժողովրդի առջև: Մենք էլ ահա ավետում ենք ձեզ, որ Աստված մեր հայրերին տված իր խոստումը կատարեց մեր օրերին, մեզ համար, որ նրանց որդիներն ենք: Այդ խոստումը կատարեց՝ հարություն տալով Հիսուսին, ինչպես երկրորդ սաղմոսում էլ գրված է. «Դու իմ որդին ես, և ես այսօր ծնեցի քեզ»:
(Առաքյալների գործերը 13:25-33)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան