Առողջապահության նախկին նախարար, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Գրելու տեղը միացեք՝ գործ շատ կա...

Երկար ժամանակ ճանաչում եմ և զբաղվում եմ Ալբերտի առողջական և մնացած այլ խնդիրներով, րոպեներ առաջ էլ նրա հիվանդասենյակում էի: Ի դեպ, նշեմ, որ բազմաթիվ կոնսիլիումներ են հրավիրվել Ալբերտի առողջական խնդրով, նշեմ, որ Ալբերտի խնդիրը ոչ միայն պայմանավորված է նրա ստացած վնասվածքով այլ բնածին արատով, որը նա ունի: Այո, կան դեպքեր, երբ բոլորս միասին պետք է ձեռք մեկնենք և սա այդ դեպքերից է:

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր արձագանքեցին Վիգեն Սարգսյանի կոչին: Ես և իմ ընկերները ևս միանում ենք Վիգեն Սարգսյանի կոչին և մեր ներդրումը կունենանք Ալբերտի առողջական խնդրի լուծման հարցում:

Նման դրամահավաքները /fundraising/ քաղաքակիրթ հասարակության հասունության հայելին են և բոլոր զարգացած հասարակություններում ընդունելի են և կիրառվում են:

Զազրելի է, երբ դրամահավաքը՝ ի նպաստ հայ Զինվորի դիտարկվում է որպես «բոշայություն» , եթե այդպես է ապա շուրջ մեկ տարի ես և իմ ընկերներն ամեն օր զբաղված ենք «բոշայությամբ» և դրանով հպարտանում ենք: Անկախ կոչումներից, պաշտոններից, կարգավիճակից մարդիկ պատիվ են համարել մասնակիցը դառնալ մեր խաղաղության երաշխավորների խնդիրների լուծմանը՝ մենք պարտք ենք նրանց:

Համատեղ և միասնական աշխատանքի արդյունքում օրեր անց ունենալու ենք տարածաշրջանում լավագույն վերականգնողական կենտրոնը:
Գրում եմ հազվադեպ՝ նախընտրելով գործը: