1988-ից սկսած Հայաստանի բողոքի ակցիաները ուղեկցվում են "ամոթ,ամոթ" բացականչաթյուններով, սակայն չեն հնչում' "պատժել, պատժել":

Սոցիոլոգիայի մեջ կա մի տեսություն, ըստ որի հասարակությունները բաժանվում են երկու մասի' "Ամոթի հասարակության" և "Մեղքի հասարակության":

Արևելյան ժողովուրդները հիմնականում Ամոթի հասարակություններ են, որտեղ ոչ թե օրենքներն են գործում և այդ օրենքների առջև անհատական պատասխանատվության ինստիտուտը' ինչպես արևմտյան Մեղքի հասարակություններում, այլ Ամոթը համայնքի առջև:

Այդ հասարակություններում ամենամեծ պատիժը համայնքից վտարվելն է մի որևէ ամոթի ենթակա արարքի համար: Ամոթի ենթակա են ոչ միայն համապատասխան արարքները, այլև ընդունված օրինակելի արարքներ չկատարելը:

Ամոթի ինտիտուտի "օրենսդիրը", բնականաբար, եկեղեցին է: Եկեղեցին է սահմանում ամոթի ենթակա արարքների ցանկը և դրանց հիման վրա զբաղվում համայնքապահպանությամբ (կարդա' ազգապահպանությամբ):

Պատահական չի, որ Ջրօրհնեքի արարողության ժամանակ Խաչքավորի դերակատարությանն հաջորդեց զինվորի համար դրամահավաքի կոչը: Դա իրոք Խաչքավորին արժանի պահվածք է: ԱՄՈԹ է, որ վիրավոր զինվորը անհրաժեշտ գումարով չապահովվի: Եվ պատահական չէր, որ դա արվում է հրապարակայնորեն և առաջին օրինակը ցուցադրեցին ՊՆ նախարարը և իր "ընկերները": Ամոթի հասարակություններում ընկերներ չունենալը նույնպես ամոթ է, որոնք նեղ պահին պետք է քո կոչին միանան ու ցույց տան, որ դու ամեթով ու աբուռով տղա ես: Ոմանք նույնպես հրապարակայնորեն սկսեցին միանալ, օգտագործելով ժամանակակից ամենահրապարակային տեխնոլոգիան' Ֆեյսբուքը:

Հայաստանի իշխող խավի համար Ամոթը ինստիտուցիոնալ եզր է և պատահական չի, որ ՀՀԿ համագումարի ժամանակ բոլորը հերթ էին կանգնել Սերժ Սարգսյանը ձեռքը սեղմելու համար "Դավաճանությունը շանտղություն է" երգի կենդանի կատարման ուղեկցությամբ: Իշխող խավի իստիտուցիոնալ հիմքը ամոթն է ու դրանից բխող ամոթալի դավաճանությունը և մյուս ատրիբուտները:

Սակայն հասարակությունում առաջացավ վեճ, պարզվեց, որ Հայաստանում զուգահեռաբար ձևավորվում է Մեղքի հասարակություն և այդ երկու հասարակությունների մշակութաբանական կոնֆլիկտի մեջ հայտնվեցին:

Մեղքի Հասարակության ներկայացուցիչները պահանջում են, որ վիրավորված զինվորներ խնդիրները պետք է լուծի պետությունը, որը նրանց առջև պատասխանատվոթյուն է կրում, իսկ եթե դա չի կատարվում, պետք է գնվեն մեղավորները և պատժվեն:

 

Ստեփան Դանիելյան