Իմ կարծիքով հայերը լինում են 4 տեսակ.
1. Ովքեր համարում են, որ Հայաստանում վիճակը շաաատ վատ ա և ոչինչ հնարավոր չի անել
2. Ովքեր համարում են, որ Հայաստանում ամեն ինչ վատա, բայց կարելի ա ուղղել
3. Ովքեր համարում են, որ Հայաստանում ամեն ինչ լավ ա ու բան պետք չի փոխել
4. Ովքեր համարում են, որ Հայաստանում շատ լավ ա, բայց պիտի ավելի լավ լինի
1֊ի տարբերակը միանշանակ չեմ ընդունում ու չեմ էլ քննարկում:
2-ը իրականությանը չի համապատասխանում, բայց թեորապես ընդունելի է, սակայն փորձը ցույց է տալիս, որ 2-ի մտածելակերպով մարդիկ շատ կարճ ժամանակում անցնում են 1-ի շարքերը, հետևապես չեմ ընդունում:
3-ը խմբի գտնես մի քանի մարդ, էն էլ հոգեբուժարանում:
Ընդունելի, միակ և ոգևորող, ուժ ու հավատ տվող և իհարկե իրական տարբերակը 4-րդ տարբերակն ա!

Հայաստանում վիճակը շատ լավ ա, որովհետև աշխարհում առկա 197 պետության մեջ Հայաստանը 100-ից (իսկ իմ հստակ ուսումնասիրությունների արդյունքում 163-ից) լավ վիճակում ա գտնվում, բայց պիտի ավելի լավ լինի մինչև լինենք լավագույն 10-նյակում, իսկ իմ կարծիքով 3-յակում: Ով չհավատած, չի էլ տեսնի էդ Հայաստանը...
Ես հավատում եմ: