ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը հավանաբար արդեն սահմանել է նորագույն պատմության մեջ բացարձակ ռեկորդ իր աշխատողների «հոսքի»առումով: Եթե նրա ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլիննը պաշտոնանկ արվեց նշանակումից 24 օր անց, ապա թվով երկրորդ խոսնակ Սկառամուչին աշխատեց միայն երեք օր:

 

Ցուցակն այդ երկար է եւ զվարճալի, սակայն հերթական հեռացողների անուններն ու պաշտոնները իսկապես տագնապալի են: MSNBC հեռուստակայանի տվյալներով մոտ օրերս հրաժարական են տալու Թրամփի ազգային անվտանգության հարցերով ներկայիս խորհրդական գեներալ ՄքՄաստթերը եւ Սպիտակ տան ավագ իրավաբան ՄքԳանը:

 

Շոտլանդացիները դեռեւս բրիտանական բանակում համարվում էին առավել համառ եւ հավատարիմ զինվորներ, ուստի եթե այդ խոսակցությունները հաստատվեն եւ երկու այդ պաշտոնյաներն իսկապես հեռանան Թրամփից, ապա նա մնալու է մեն-մենակ գերմանական ծագում ունեցող հատուկ քննիչ Ռոբերթ Մյոլլերի հետ: