Էս պահին բավական թեժ բախումներ են Իդլիբ նահանգում, Աբու Դուհուր ռազմաբազայի մոտ:
Սիրիական բանակը դիրքավորված է ռազմաբազայից մոտ 5 կմ դեպի հարավ:
Երեկ և այսօր ՀԱԹԻՇ-ը մեծ քանակի զինտեխնիկա ու մարդկային ռեսուրս է կուտակում հենց ռազմաբազայի մոտ:
Բախումներին մասնակցում է նաև ԻՊ-ը ռազմաբազայի արևելքից: ԻՊ-ը երեկ հայտարարեց, որ Աբու Դուհուրի մոտ տեղի ունեցած բախումների ընթացքում սպանվել են 3 սիրիացի զինվոր, 5-ը գերեվարվել են: