Իրաքյան Քրդստանը նախապատրաստվում է նախագահական և խորհրդարանական ընտրություններին: Իրաքյան Քրդստանի կենտրոնական հանձնաժողովը հայտրարել է, որ ընտրողների ցուցակները պատրաստ կլինեն մեկ շաբաթից, ցուցակից կմաքրվեն բոլոր կրկնվող անունները, ինչպես նաև մահացածների անունները դուրս կմնան ցուցակից: Ընդհանուր առմամբ խոսվում է 100 000 կրկնվող անունների մասին:


Հիշեցնեմ, որ նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսված էին անցկացնել 2017թ. նոյեմբերի 1-ին, սակայն Իրաքի և Քրդստանի միջև ռազմական բախման հետևանքով Քրդստանի խորհրդարանը հոկտեմբերի 24-ին որոշում կայացրեց ընտրությունները հետաձգել և այն անցկացնել ութ ամսվա ըթացքում: Ավելացնեմ նաև , որ 2009թ.-ից Քրդստանում նախագահական ընտրություններ չեն անցկացվել, իսկ 2013թ.-ից՝ խորհրդարանական:

 

Կարեն Հովհաննիսյան