Այնպես ստացվեց, որ 2017 թվականի վերջում առնչվեցի Ստեփանակերտի հիվանդանոցի հետ, ու ասեմ որ հիացած եմ: Պատկերացրեք, այնտեղ կա և գործում է պետպատվեր հասկացողությունը: Պատկերացրեք որ 7 օր շարունակ ռեանիմացիայում պարկած հիվանդի համար նույնիսկ մի դրամ չեն ուզել նույնիսկ դեղեր չեն ուզել, երկու անգամ համակարգչային տոմոգրաֆիա արեցին ու էլի ոչ մի կոպեկ չուզեցին: Ամեն ինչ անվճար էր: Ասեմ ավելին հիվանդանոցի մուտքի մոտ պարտադիր պետք է բախիլ հագնես, որ կարողանաս շրջես հիվանդանոցում, իդեալական մաքրություն և ռեմոնտ... Հիվանդին տեսնելու համար կան հատուկ ժամեր, ու մի շաբաթվա ընթացքում մեկը չեղավ ասեր ես սրա նրա բարեկամն եմ, կամ ես գիտես ով եմ , պիտի մտնեմ տենամ իմ հարազատին?! Մարդիկ համբերատար սպասում էին թե երբ բժիշկը կմոտենա ու կասի ներս անցեք ձեր հարազատի մոտ ....


Ցավալի է, որ Հայաստանում գործող հիվանդանոցների մասին նույնը չես ասի, երբ ռեանիմացիաներում փող են ուզում կամ դեղորայք չնայած այն բանին, որ պետությունը ֆինանսավորում է հիվանդանոցները պետպատվերի շրջանակներում բուժման համար: