Երեկվանից քննարկվում է «Սուպեր Մամա 2»-ի Յութուբում «անօրինական» հայտնվելը և որոշեցի մի փոքր դիտարկում անել։

Երեկ համայն հայությունը դիտեց «Սուպեր Մամա 2» ֆիլմը և ֆիլմի անօրինական լինելու մասին խոսակցությունները, պարզապես PR քայլ է։ Հիմա հիմնավորեմ թե ինչու եմ այդպես կարծում։

Ֆիլմը համացանցում է հայտնվել ԱՄԵՆԱԲԱՐՁՐ որակով և ֆիլմից առաջ սկսվող գովազդներով՝ այսինքն կինոթատրոնում գաղտնի նկարահանված չէ։ Ֆիլմը հրապարակել են ոչ միայն ֆեյք էջերը, այլև շատ ու շատ հայտնի կայքեր :D

Ֆիլմի ցուցադրման իրավունքը պատկանում է «Կարգին» ստուդիոյին, սակայն, երբ ֆիլմը անօրինական հայտնվում է համացանցում ապա ոչ ոքի չես կարող մեղադրել՝ բացի քեզանից։

Հ․Գ․ Եկեք չմոռանանք, որ բոլորիս ձեռքում հայտնված թե երգերի թե ֆիլմերի 90%-ից ավելին անօրինական է և նման երևույթի դեմ անհնար է պայքարել, քանի որ 21-րդ դարում այն ինչ հայտնվեց համացանցում այլևս քոնը չէ, այլ հանրությանը:

 

Տիգրան Խաչիկյան