Ես մեր նորահայտ աստղիկներին, «տաղանդաշատ ու տաղանդավոր», կլկլան ու ծոր տվող, ռաբիսախառն երգիչներից շատ-շատերին չեմ լսում՝ հոգեհարազատ չեն ու չեմ էլ ճանաչում: Բայց ուզեմ, թե չուզեմ՝ հեռուստաալիքների վրայով անցնելիս, մեքենաներից, տաքսիներից, հարևանների տներից, ռեստորաններից հնչող «մեղեդիները» հասնում են ականջիս, և…Եվ ես հաճախ չեմ հասկանում, թե որ երկրում եմ՝ Թուրքիայու՞մ, Ադրբեջանու՞մ, արաբական աշխարհու՞մ, Հունաստանու՞մ, Ռուսաստանու՞մ, Լատինական Ամերիկայու՞մ…Թե նաև հաճախ այդ բոլորի կոնգլոմերատում, տարօրինակ ու տհաճ խառնարանում…


Դա հատկապես զգացվում է, նաև ԱՄՆ-ում կամ ամերիկյան սպառման համար «ստեղծագործողների» և երգչիստների մոտ, քանի որ այնտեղ հայեր են հավաքվել գրեթե աշխարհի բոլոր ծիրերից:


Եվ ցավն այն է, որ շատերն այդ «ստեղծագործություններն» անվանում են հայկական…Եվ հաստատ՝ մի քսան տարի հետո, կուրծքները ծեծելով կպարծենան, թե. «Դա մերնա, իսկական հայկական ա…»

 

Ռոբերտ Մելքոնյան