2017թ. դեկտեմբերի 6-ին ընդունվել է «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում է, որ.


- բոլոր ճարտարապետները պետք է արտոնագրվեն,
- պետք է ստեղծվի ՀՀ ճարտարապետների ՊԱԼԱՏԸ (որը միավորելու է բոլոր ճարտարապետներին և ունենալու է իր մարմինները՝ նախագահ, խորհուրդ և այլն),
- պալատը պետք է ունենա մասնագիտական էթիկայի և վարվեցողության կանոններ,
- ճարտարապետները պետք է անցնեն տարեկան վերապատրաստումներ:

Օրենքը մի քանի հարց թողնում ա անպատասխան.
1) Ե՞րբ ա որոշվելու, որ բարձրագույն կրթությունը դեռ բավարար չի ճարտարապետ լինելու համար, ու ե՞րբ ա ստեղծվելու ճարտարապետների դպրոցը:
2) Ե՞րբ ա ձևավորվելու ճարտարապետների ընդդիմադիր թևը:
3) Ե՞րբ ա օրենքով սահմանվելու «ճարտարապետական գաղտնիք» հասկացությունը:
4) Ե՞րբ ա ստեղծվելու ITշնիկների պալատը, Խադավիկների պալատը, Ոսկերիչների պալատը, Դասախոսների գիլդիան ու մնացածը: