ՀՀ քաղաքացու՝ ԵԱՏՄ նկատմամբ բացասական վերաբերմունքի համախտանիշը սպառնում է տարածվել նաև ԵՄ վրա:

Լայնամաշստաբ ցանկացած փոփոխությունների նկատմամբ հասարակական դիրքորոշումները, հիմնականում, բացասական են լինում: Բացառություն են կազմում այնպիսի համազգային կամքի դրսևորումների արդյունքում գրանցված փոփոխություններն, ինչպիսին, օրինակ անկախ Հայաստանի հանրաքվեն էր: Այլ պարագաներում բացասական այդ վերաբերմունքը լինում է կառավարելի, երբ ունենում է ժամանակավոր բնույթ, և անկառավարելի, երբ դառնում է ժամանակակիցի, հայրենասիրության կամ խելամիտի պաթետիկ թրենդը:

ԵԱՏՄ պարագայում գործ ունենք անկառավարելի վերաբերմունքի հետ, և դրան նպաստեց հանրության հետ սխալ աշխատանքի, իսկ ավելի ճիշտ՝ աշխատանքի բացարձակ բացակայության փաստը:

Այսօր մենք ունենք ԵՄ հետ այնքան սպասված շրջանակային համաձայնագիրը, որի շուրջ աղմուկին ականատես ենք եղել տարիներ շարունակ, ինչը ծնել է այդ համաձայանգրից սպասումների շատ ավելի լայն հորիզոններ, քան իրականում պետք է: Եվ կրկին չկա հանրության հետ աշխատանքը, չկա բացատրությունը, չկա համաձայանգրի ճիշտ և լիարժեք ներկայացումն այն մասին, թե ինչ պետք է սպասել, ինչը՝ ոչ: Դրան էլ գումարած տարեսկզբյան թանկացումները, և հանրության մոտ կրկին առաջանում է հիասթափություն, այս անգամ արդեն եվրոպական թևից:

Կարծում եմ մեր պետությունը չպետք է բավարարվի հատուկենք փորձագիտական հարթակների կողմից տրվող մեկնաբանություններով, որոնցից շատ քչերն են խորը և համապարփակ, և Եվրամիության հետ կնքած վերջին համաձայանգրի ճանաչողական տուր անցկացնի հանրության լայն շերտերի հետ!!!