Արդեն քանի օր է իրար հերթ չտալով ՀՀԿ, ՀՅԴ, ինչպես նաև ԲՀԿ֊ի մեր գործընկերները հարցազրույցներ են տալիս և միանշանակ պնդում, որ ՀՀ քաղաքացիները թանկացումների դեմ փողոց դուրս չեն գա և հանգիստ պետք է ենթարկվեն հարկային նոր բեռին և թանկացումներին, որն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից։

 


Մեր գործընկերներին պետք է հիշեցնեմ, որ 2010 թվականի դեկտեմբերի 17֊ին Թունիսի Սիդի Բուզիդ քաղաքի բնակիչ ութ հոգուց բաղկացած ընտանիքի միակ աշխատող առևտրական 26-ամյա Մոհամեդը ինքնահրկիզման դիմեց։ Դեպքից հետո հանրությունը զայրույթից դուրս է եկել փողոց՝ ցույցերի և մի քանի շաբաթ տեղի ունեցող զանգվածային ակցիաների և քաղաքացիական ընդվզումների արդյունքում երկրում հեղափոխության տեղի ունեցավ։

 


Բնականաբար Մոհամեդի ինքնահրկիզմանը նախորդել են երկար տարիների մարդու իրավունքների, ազատությունների սահմանափակումներն ու զանգվածային ոտնահարումը։
2010 թվականը երկրում տիրող անարդարությունների և թանկացումների կուլմինացիան էր։ Mohamed Bouazizi֊ին ինքնահրկիզման դիմեց այն բանից հետո, երբ մի օր կին ոստիկանը առգրավվել էր նրա՝ միակ ունեցած բանջարեղենով սայլը։ Մոհամեդը, ինչպես բոլոր դեպքերում, այս անգամ ևս փորձել է վճարել 10 դինարի (7 դոլլարի) տուգանքը, որը կազմում էր իր մեկ օրվա ամբողջ եկամուտը։ Սակայն ի պատասխան՝ կին ոստիկանը նրան հայհոյել է և ապտակել։ Դեպքին անմիջապես արձագանքել են տեղական իշխանությունները՝ հայտարարելով, որ այդ կինը ոստիկան չի եղել, այլ համայնքային ծառայող և կատարել է իր պարտականությունները, այն է՝ տուգանել արտոնագիր չունեցող առևտրականներին։

 


Սակայն քաղաքացի Մոհամեդը դիմադրել է, որից հետո կին ծառայողը ստիպված ոստիկանություն է կանչել և նրան ծեծել են։ Մոհամեդը փորձել է կապ հաստատել տեղական իշխանությունների հետ իր բողոքն արտահայտելու համար, սակայն նրան մերժել են։ Վիրավորված առևտրականը տեղական իշխանության գլխավոր գրասենյակի առջև դիմել է ինքնահրկիզման։