Ովքեր Արցախը տեսել են Ստեփանակերտից եւ Շուշիից դուրս՝ կհաստատեն, որ Արցախի հարավային շրջանները՝ հյուսիսային հատվածի համեմատ, մեղմ ասած բարվոք վիճակում չեն գտնվում: Եթե հյուսիսային Արցախի բնակավայրերը, ճանապարհներն ու մյուս ենթակառուցվածքները համեմատաբար լավ վիճակում են, ապա նույնը չի կարելի ասել հարավային շրջանների մասին: Իսկ Արցախի հարավը, որը սահմանամերձ է ոչ միայն Հայաստանին, այլեւ Իրանին, պակաս ռազմավարական նշանակություն չունի: Վերջին շրջանում ինձ անկեղծ սկսել են ուրախացնել պաշտոնական եւ ոչ պաշտոնական լուրերը, որոնք փաստում են, որ Արցախի իշխանությունները ռազմավարական եւ սոցիալական ծրագրերի առումով սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել նաեւ հարավային շրջանների վրա:

Մկրտիչ Իսրաելյան