Բիզնեսն առաջին հերթին շահույթի մաքսիմալիզացիա (profit maximization) հետապնդող տնտեսական պրոցես է։ Բիզնեսի սոցիալական, այդ թվում՝ բարեգործական բաղադրիչները երկրորդական են ու կախված են այն միջավայրից, իմա՛՝ պետությունից, որում գործում է բիզնեսը։ Մի տեղ, պայմանավորված պետության քաղաքականությամբ, այդ բաղադրիչներն ավելի ուժեղ դրսևորումներ են գտնում, մի ուրիշ տեղ՝ թույլ։ Բայց մե՛կ է՝ բիզնեսի առաջնային նպատակը շահույթի մաքսիմալիզացիան է։

 

• Ա՛յդ է պատճառը, որ զարգացած երկրներում, որոնց հաճախ երանի են տալիս մեր քաղաքացիները, բիզնեսը՝ լինի արտադրություն, թե սերվիս, հպարտանում է արտադրական պրոցեսի հետևողական ավտոմատացմամբ, ինչը թույլ է տալիս աշխատավարձային ֆոնդի նվազեցման և վերջնական արտադրանքի/ծառայության որակը մարդածին արատներից զրկելու միջոցով բարելավելու շնորհիվ ավելի մեծ շահույթ հետապնդել շուկայում։

 

• Իսկ այ Հայաստանում, որի մասին հաճախ մեր քաղաքացիներն ասում են, որ «երկիր չէ», ամեն բացվող հերթական արտադրության ու սպասարկման կենտրոնի մասին հաղորդագրությունում շեշտվում է, որ «ստեղծվելու է n նոր աշխատատեղ»։ Ու այդ n-ը շատ հաճախ «զարմանալիորեն» մեծ է զարգացած երկրներում նույն ոլորտում գործառնող բիզնեսում առկա n-երից։

 

• Տեսնես ինչո՞ւ։ Կարո՞ղ է՝ պատճառն այն է, որ տեղական ու օտարերկրյա ներդրողների հետ ֆորմալ ու ոչ ֆորմալ բանակցությունների ժամանակ Հայաստանի իշխանությունները (նույն ինքը՝ «ժողովրդի մասին չմտածող թալանչիները») ջանում են առավելագույնս շատ ցածր որակավորում պահանջող աշխատատեղ «պոկել» բիզնեսմենից՝ դա դարձնելով պայմանավորվածության կարևոր մաս։ Իսկ կարո՞ղ ա՝ նաև դա ա պատճառը, որ Հայաստանում քիչ են ներդրում անում։ Մտածած կա՞ք երբևէ այս մասին, թե՞ նման հակապոպուլիստական բաներ մտածելու մեջ քյար չկա։

Ես երազում եմ այն օրվա մասին, երբ Հայաստանում օտարերկրյա, բայց առավել ցանկալի է՝ օտար կապիտալի ներդրմամբ կստեղծվի առաջին՝ ամբողջությամբ ավտոմատացված արտադրական մի ձեռնարկություն (նույն ինքը՝ «զավոդ»™)։ Նման երազանքիս պատճառն այն չէ, որ ես «չար եմ ու նախանձ», պատճառն այն է, որ ես սոցիալական հետազոտող եմ, ու ինձ հետաքրքիր է՝ արդյոք հիպոթեզս կաշխատի։ Իսկ հիպոթեզս այն է, որ այդ օրը պոպուլիստական մեդիան ու վերջինիս հլու կենսազանգվածը հետույքները կպատռեն մեջտեղից՝ աղաղակելով, որ «ըտրանք հատուկ են էդ ռոբոտները դրել, որ ժողովուրդը գորձ չունենա, հելնի, սի*տիր ըլի էս երգրից»։