Գրքամոլ ակումբը կազմակերպել էր հերթական բաց քննարկումը: Հանդիպման թիրախն այս անգամ իսպանացի գրող Խավիեր Մարիասի «Այնքան Սպիտակ Սիրտը» (1992թ.) վեպն էր: Քննարկումն, ինչպես միշտ, անցավ հետաքրքիր ու գրական մթնոլորտում: Քննարկվեց գրքի վերնագիրը և թե ինչ կապ կա այդ դրա ու Շեքսպիրի «Մակբեթ» ողբերգության մեջ հանդիպող տողերի միջև: Քննարկման մասնակիցներն իրենց կարծիքը հայտնեցին վեպում բարձրացվող թեմաների շուրջ՝ թարգմանչի աշխատանքի նրբությունների ու բարդությունների, առավելությունների ու թերությունների, ամուսնության և դրան հաջորդող համատեղ կյանքի, սիրո, գաղտնիքների, սպանության, լսելու մեղքի և բազում այլ թեմաների, որոնց անդրադառնում է վեպը: