Նորագույն տեխնոլոգիաների հայտնվելուց հետո մարդիկ սկսել են քիչ շփվել իրար հետ իրական կյանքում: Շատ ավելի ակտիվ է կյանքը սոցիալական կայքերում: Սակայն միշտ չէ, որ սոցկայքերի տեղեկատվությունը լավ  է անդրադառնում հոգեբանության վրա: Հոգեբանները հայտնում են, որ սոցիալական կայքերի հետևողականությունը ազդում է անհատի ինքնագնահատակի վրա: Իրականում Facebook-ում պահվածքը կարող է շատ ավելի բան պատմել մարդու մասին:

Սելֆի

Հոգեբանները զգուշացնում են սոլֆիի հանդեպ հակում ունեցող մարդկանց, որ այն կարող է խախտել հոգեկան աշխարհը: Կա մարդկանց տեսակ, որ չափազանց հաճախ է սելֆիներ անում: Հետազոտողները վստահեցնում են, որ եթե մարդը հատկապես օրվա ընթացքում այդպիսի երկու լուսանկարից ավելի է հրապարակում, ապա ունի ցածր ինքնագնահատական: Դա արվում է <> և մեկնաբանություններ հավաքելու համար, որպեսզի ինչ-որ չափով բարձրանա սեփական եսի հանդեպ վերաբերմունքը:

Կիսվել նորություններով

Ձևացնենք, որ ինչ-որ մեկը ձեզ նեղացրել է: Իսկ դուք համարձակություն չունեք առերես ասելու ձեր վիրավորվածության մասին: Դրա փոխարեն դուք Facebook-ում գտնում եք հրապարակում այդ թեմայի շուրջ և կիսվում: Դա վկայում է, որ դուք այդքան համարձակություն չունեք:

Մեմ

Դուք ինքնավստահություն չունեք, որ հորինեք և տարածեք ձեր սեփական մեմերը, կատակները, այդ պատճառով կիսվում եք այլ էջերի զվարճալի հրապարակումներով, որ մարդիկ գնահատեն ձեր հումորի զգացումը:

Վիրտուալ ընկերների մեծ քանակ

Սովորաբար մարդիկ իրենց վիրտուալ ընկերների մեծ մասին չեն ճանաչում: Եթե հաճախ եք ավելացնում օտար մարդկանց ընկերների ցանկ, դա վկայում է ձեր` ուշադրություն գրավելու ձգտման մասին:

 

Հրապարակումներ անձնական հաջողություններից

Իհարկե շատ լավ է, որ կիսվում եք ընկերների հետ ձեր ձեռքբերումներով, բայց դա հաճախ անել պետք չէ: Եթե ամեն արված քայլի հաջողությունը հրապարակվում է, ուրեմն ինքներդ այդքան գնահատել չեք կարողանում և ձեզ հարկավոր են այլ մարդկանց կարծիքները:

Ուտելիքի լուսանկարներ

Սա ընդհանրապես ճիշտ չէ: Եթե ձեր ամեն կերած ուտելիքի լուսանկարը հրապարակվում է սոցկայքում, ապա դուք նույնիսկ ինքնուրույն վայելել ձեր սեփական ուտելիքը չեք կարողանում: