Բոլորս էլ մտածում ենք, Հայ Ժողովրդի ներկա կացության մասին, որ այնքան էլ խոստումնալից չի, այն առումով, որ Հայաստանի հողի վրա ապրող բնակչության թիվը կատաստրոֆիկ ընկնում է, ու դրա վերջը բնականաբար խոստումնալից չի․․․Հույս դնել ինչ որ ապագա ներգաղտի վրա, աստղերին նայելու նման մի բան է․․․Սփյուռքում կրթվում են մեր զավակները, սակայն, թե ինչպես՞ կհաջողվի նրանց Հայ պահել, դա իրոք, այս դարում իրական չի․․․անշուշտ, կարելի է նրանց լավ մարդ դարձնել, սակայն նրանք ուրիշի պարտեզները պիտի ոռոգեն, ու պարարտանյութ դառնան․․․

Չունենք ազգային ծրագիր հարատևելու համար; իրավունքներ ու պարտականություններ ամեն մի ՆՎԻՐՅԱԼ, ՀԱՅԻ ՀԱՄԱՐ;
Չունենք ազգային նպատակ։
Չունենք ազգային հեռանկար;

Ոմանք, ասում են, որ տարբեր, անհատական Հայ Մտավորականներ ունեն գրած, իրենք իրենց համար ծրագրեր․․․սակայն այդ ծրագրերը մինչև չդառնան ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՐԳԵՐ․․․այդպես էլ նրանք կմնան անհատների պահարաններում փոշի հավաքելիս․․

Ահավասիկ երկու հազար տարիներ է, որ ՉՈՒՆԵՆՔ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ․․․ու Հայ Ազգը սովորել է ինքնագլուխ, անկախ, շատ անգամներ, անգլուխ ապրել դարերով, որի հետևանքները վայելում ենք այսօր;

Պետական ծրագրի ամենակարևոր հատվածները պետք է լինեն, ոչ թե Եվրոպական ստանդարդ, խոսքի, կրոնի, գաղափարի իրավունքներ․․․այլ պետք է լինի, գոնե ըստ ինձ, ՀԱՅ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՐՋԱՆԻԿ ԱՊՐԵԼՈՒ , ԲԱՐԳԱՎԱՃԵԼՈՒ, ՁՐԻ ՈՒՍՈՒՄ, ՁՐԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ , ՁՐԻ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿՐՈՒՄ ՈՒ ՍԵՓԱԿԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ ԱՊՐԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ․․․․

Պետական ծրագիրը պետք է ստանձնի, որ ՀԱՅ ԵՐԵԽԱՆ ԱՄԵՆԱԳԵՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔՆ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ․․․ուստի, պետությունը պետք է ամեն ինչ անի, այդ երեխայի երջանկության, բարվոք կյանքի, կրթության ու բժշկության համար, մինչև գոնե 21 տարեկան․․․

Ամեն մի Հայ կին պետք է իր պետությանը տա, հնարավորության սահմաններում գոնե յոթը զավակ; Դրա դիմաց, Պետությունը պետք է պարտավորվի այդ զավակներին հոգ տանի, ծնված օրից մինչև 21 տարեկան, իր բոլոր պետքերը ստանձնելով ու ապահովելով․․․

Պետությունը պետք է ստանձնի նաև ապահովել ամեն մի Հայ ընտանիքի մինիմում ուտեստի, տրանսպորտի, աշխատանքային պետքերը․․․Պետք է բացառվի աղքատ Հայ Մարդու հասկացողությունը;

Նման պարագայում, գեթ մեկ սերունդ հետո, կստանանք սլացիք բնակչության աճ, կստանանք էկոնոմիկ աճ ու խոսումնալից ապագա․․․


Սա ուտոպյա չի, այլ շատ հնարավոր ազգային ծրագիր․․․հավատալ է պետք, ու ՈՐԱԿՈՎ, ԽԵԼՔՈՎ, ԱԶՆԻՎ ՀԱՅԵՐ ԵՆ ՀԱՐԿԱՎՈՐ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԾԱՌԱՅԵԼՈՒ ԳՈՐԾԵՐՈՒՄ․․․․պաշտոն կոչեցյալը պետք է բացառվի մեր բառապաշարից, լինի կրոնական կամ աշխարհական կենցաղից․․․

Բոլորս գիտենք, մարդկության պատմությունից, որ դեռ մի քանի հազար տարիներ առաջ, գոյություն չեն ունեցել, ոչ սինագոգներ, ոչ ռաբայներ, ոչ եկեղեցիներ, ոչ տեր տերներ, ոչ մզկիթներ ու ոչ էլ մոլլաներ․․․ Նրանց ստեղծումով ավելի սրվեցին պատերազմները ու կռիվները ժողովուրդների միջև․․․նրանք մարդկությանը բերեցին անթիվ զոհեր, ու ցեղասպանություններ․․․

Մեկ ակնթարթ Հայ Ժողովրդի պատմության բարգավաճ ժամանակներին կտեսնենք թե որտեղ՞ պետք է ջիք թափենք որպիսզի նորից Հայ Ժողովրդին հասցնենք այն մարդկային բարձրունքները որտեղ եղել ենք․․․