Օրերս շվեյցարական SGS ընկերությունը Վրաստանի կառավարության հետ համաձայնագիր է ստորագրել Հարավային Օսիան` Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհային միջանցք օգտագործելու հնարավորության մասին։ Պայմանագրի համաձայն շվեյցարական ընկերությունն իրականացնելու է բեռների մոնիթորինգը.
Կարծում եմ, որ այս համաձայնագրի ստորագրումն ինքնին խոսում է նախ ՌԴ և Վրաստանի միջև երկխոսության վերականգնման` կողմերի քաղաքական կամքի առկայության մասին` անկախ առկա քաղաքական նշանակության տարաձայնություններից` տարածաշրջանային տարբեր հարցերի շուրջ։
Պայմանագիրը լավ հնարավորություն է ստեղծում հատկապես Հայաստանի համար` Վերին Լարսում ֆորս-մաժորային իրավիճակների դեպքում օգտվելու Հարավային Օսիայի այլընտրանքային տարածքով բեռնափոխադրումների իրականացման հարցում։ Կարելի է ենթադրել, որ Վրաստանի իշխանությունների պատրաստակամությունը ստորագրելու այս կարևոր համաձայնագիրը, որը մեծ նշանակություն ունի ինչպես ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման, այնպես էլ Վրաստանի տարածաշրջանային կոմունիկացիոն ուղիների դիվերսիֆիկացման տեսանկյունից, ինչպիսի լուրջ անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում.
Վերջինիս իշխանությունները դեռ առիթներ կունենան համաձայնագրի հետ կապված իրենց մտահոգությունները 'կիսելու' Վրաստանի ղեկավարության հետ. Համաձայնագրի ստորագրումը դասական օրինակ է այն բանի, որ չնայած հակամարտությունների կարգավորման հարցերում կողմերի սկզբունքային հակասություններին, դրանք չպետք է խոչընդոտեն տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներին. Սա լավ օրինակ է Բաքվի իշխանությունների համար գնալու նման ճանապարհով, քանի որ դրան չկա այլընտրանք։