1888 թ.դեկտեմբերի 23-ին հոլանդացի աշխարհահռչակ գեղանկարիչ Վինսենթ վան Գոգը կտրեց իր ականջը և նվիրեց այն մի անառակ կնոջ:

Վան Գոգն ապրել և ստեղծագործել է՝ հոգեպես տառապելով։ Նրա հիվանդության հարցը և դրա անդրադարձն իր աշխատանքների վրա առ այսօր վիճաբանություններ են առաջացնում. ավելի քան 150 հոգեբույժներ փորձել են անուն գտնել նկարչի հիվանդության համար և առաջարկվել են 30 տարբեր ախտորոշումներ։
Վան Գոգի հոգեկան տառապանքները հատկապես սրվել են նրա կյանքի վերջին տարիների ընթացքում, ինչը և, ըստ Պոլ Գոգենի ինքնակենսագրության, հանդիսացավ նրա՝ իր ձախ ականջի բլթակը կտրելու պատճառ (1888թ. դեկտեմբերին վիճաբանելուց հետո) Այս վարկածը հերքում են գերմանացի գիտնականներ Հ. Կաուֆմանը (Hans Kaufmann) և Ռ. Ուայլդեգանսն (Rita Wildegans) իրենց «Վան Գոգի ականջը. Պոլ Գոգենն ու լուռ համաձայնագիրը» աշխատությունում)։