ՄԱԿ Գլխավոր Ասամբլեյան արտահերթ նիստ է գումարելու Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ բանաձև ընդունելու համար։ ԱՄՆ-ն անվտանգության խորհրդում վետո է կիրառել և պատմության ընթացքում 11-րդ անգամ Գլխավոր Ասամբլեյան ըստ էության հաղթահարելու է ԱԽ «վետո»-ն՝ ձայների մեծամասնությամբ։ Սա չափազանց բարդ իրավիճակ է, քանի որ ըստ էության գոտկատեղից ցած հարված է ԱՄՆ-ին։ Վստահ եմ, ամերիկյան «վետո»-ն ԳԱ-ն հաղթահարելու է։

 

Վստահ եմ, Հայաստանը կողմ է քվեարկելու Երուսաղեմը «չճանաչելու» վերաբերյալ բանաձևին, քանի որ Նալբանդայնի հայտարարությունը կա և մեր դիրքորոշումը հայտնի է։ Մի խոսքով Թրամփն ու Նետանյահուն մեզ չեն ներելու, ինչպես և չեն ներելու աշխարհի պետությունների հիմնական մասին։

 

Ի դեպ, Թրամփը անձամբ հետևելու է քվեարկությանը և գրանցելու է այն երկրների անունները, որոնք ԱՄՆ դիրքորոշմանը դեմ են քվեարկելու, այսինքն բանաձևին կողմ։