Երեկ ԱԺ-ում քննարկում էին արեգակնային էներգիայի «բարեփոխումների» փաթեթը: Քանի որ շատերը, ինչպես միշտ, խճճվել են ոլորտի պատասխանատուի մատուցած տեղեկատվության մեջ, ես կփորձեմ պարզաբանել հնչած թեզերը։ Նախ սկսեմ ամենահաճախ հնչող թեզից՝

«չկա որևեր երկիր, որտեղ մեր օրենքների նման ազատություն տրված լինի»: Աշխարհի բոլոր երկրները չեմ հասցրել ուսումնասիրել և, ընդունելով, որ զարգացած երկրներից շատերում իրոք ավելի խիստ կարգավորումներ կան, պետք է նշեմ, որ բազմաթիվ երկրներում կան այլընտրանքային և մասնավորապես արեգակնային էներգիայի զարգացման համար տրվող պետական սուբսիսիդիաներ, որոնք չկան Հայաստանում: Այսինք, պետությունը փող է տալիս, որ մարդիկ պանել դնեն: Նենց որ համեմատվելը, մեղմ ասած, կոռեկտ չէ ու, անկեղծ ասած, խիստ մանիպուլյատիվ:

Թեզ երկրորդ՝
Ինքնավար, այսինքն մանր ու միջին արտադրողներն ունեն ամենա բարձր սակագինը (46,2 դրամ): Դա ճիշտ է միայն, երբ խոսքը գնում է իրենց սեփական կարիքները հոգալու մասին, սակայն ՀԷՑ-ը իրենցից ավելցուկը գնելու է, օրինակ, մեկ մեգավատանոց տրվող սակագնի (42,6 դրամի) մոտ կես գնով, այսինքն 23,1 դրամով: Սա անիմաստ է դարձնում հավելյալ հզորությունների տեղադրումը: Կրկնում եմ՝ մանր ու միջին արտադրողը ստիպված է լինելու իրացնել իր ավելցուկը խոշորներին հասանելիք սակագնի մոտ կեսի շափով, ինչը ֆինանսապես անիմաստ և անարդար է: Էլ չասեմ, որ գազով աշխատող ՋԵԿ-ից ավելի թանկ սակագնով էին առնում:

Մանրների արտադրողականությունն էլ է սահմանափակվում՝ 150 և 500 կիլովատով: Սա պատճառաբանվում է ցանցերի տեխնիկական տարողունակության խնդիրներով: Սրանից զատ կա նաև կուտակման խնդիր, որից փոխնախարարը չխոսեց, քանի որ իմ, ս.թ. մարտի 15-ին հնչեցրած խնդրանքին ի պատասխան, նշել էր, որ, մեջբերում եմ՝ «մեզ այս պահին կուտակիչների վրա ներդրում կատարելը բացարձակապես տնտեսական և տեխնիկական առավելություն չի տա»: Իրականում կա խնդիր՝ թե ցանցի, թե կուտակման հետ կապված: Սակայն այդ խնդիրը թեկուզ վարկային միջոցներով լուծելն այնքան շահութաբեր կլիներ Հայաստանի համար, որ արդեն վաղուց պիտի համապատասխան գործընթացները սկսված լինեին: Սա անհերքելի է, քանի որ յուրաքանչյուր մեկ կիլովատ վերականգնվող հզորություն տեղադրելիս Հայաստանը խնայում է մոտ 900 դոլար, որը ավելի քան բավարար է կուտակիչների ու ցանցի արդիականացման համար:

Երբ զեկուցողը ասում է, որ Գազպրոմը ազդեցություն չի ունենա, պարզապես սխալվում է: Կունենա: Համենայնդեպս կկարողանա ունենալ և ըստ շուկայական տրամաբանության պիտի օգտվի հնարավորությունից: Այսինք բացելու է կայան, խնդրելու է այնպիսի ցածր սակագին, որպեսզի ինքնավարներին առհասարակ շահավետ չլինի ՀԷՑ-ին լույս տալ՝ այդ «արտոնությունը» զիջելով միայն խոշորներին:

Ամփոփելով ասեմ՝ Հայաստանը տարեկան ներմուծում է 2 միլիարդ խորանարդ մետր գազ, որը համարժեք է 20 միլիարդ կիլովատ ժամ էներգիայի: Նման քանակի էներգիա արտադրելու համար անհրաժեշտ է մոտ 12 միլիոն կիլովատ հզորությամբ արեգակնային կայաններ: Այդքան հզորություն տեղադրելու համար պետք է ներգրավել 9,5 միլիարդ դոլար: Ներգրավելուն պես Հայաստանը կունենան անվճար էներգիա մոտ 30 տարի: Նույն ժամանակահատվածում նույն քանակի էներգիա ստանալու այսօրվա պայմաններում Հայաստանը կվճարի Գազպրոմին 18 միլիարդ դոլար: Այսինքն, նման ներդրում ներգրավելու դեպքում, Հայաստանը օդից կխնայի 8,5 միլիարդ դոլար 30 տարում կամ տարեկան 300 միլիոն դոլար: Աշխարհը սենց են շուռ տալիս: Ընդամենը մեկ որոշում է պետք:

Հ.Գ. Ստեղ մի հատ փոքր խնդիր կա։ Հայաստանը այդքան տարածք չունի, որ 12 միլիոն կիլովատ հզորություն տեղադրի: Դրա համար կամ պետք է Հայդատը ֆինանսավորել, կամ էլ բավարարվենք հնարավոր 1 միլիոն կիլովատ հզորությամբ ու արեգակնայինից տարեկան խնայել մոտ 30 միլիոն դոլար, իսկ մնացած վերականգնվող աղբյուրներից խնայել ևս մոտ 100 միլիոն: Ամեն դեպքում պետք է փորձել արևային պանել խցկել ամեն ծակում և դրա համար ստեղծել գերշահավետ պայմաններ, որովհետև մեր գազը էնքան թանկ է, որ ամեն դեպքում պետությունը շահում է: ՉՊԻՏԻ դրվի տարբերություն ինքնավարի ու բիզնես անող մանր ու միջինի միջև!!!! Նրանք պիտի ազատված լինեն հարկերից և լիցենզավորումից և պիտի ունենան արդար սակագին: