Կամբոջան' 1970-ականներին Պոլ Պոտի և "Կարմիր քմերների" ռեժիմի շրջանում: Պոտը զենքի ուժով իշխանության էր եկել Կամբոջայում' 1975թ: Ինչպես հատուկ է զենքի ուժով իշխանության եկածներին Պոլ Պոտը Կամբոջայում հաստատեց այդ երկրի և ընդհանրապես Հարավ-արևելյան Ասիայի ամենաբռնատիրական ամենաանմարդակային կոմունիստական ռեժիմներից մեկը: Զենքի ուժով իշխանության եկած Պոտի կառավարման շրջանում սովից, գնդակահարություններից և այլ տիպի բռնաճնշումներից տարբեր տվյալներով 2-4 միլիոն մարդ էր մահացել: