Գիտնականները անընդհատ սելֆի անելու հակվածությունը համարել են ախտանշան և այն անվանել են սելֆիզմ: Նրանք առանձնացնում են սելֆիզմի երեք փուլ՝ փորձի համար երբեմն սելֆի անելու ցանկություն, հաճախակի սելֆի (օրվա ընթացքում երեք անգամ) և անընդհատ սելֆի անելու ձգտում (օրվա ընթացքում 6 կամ ավելի անգամ): Այդ մասին տեղեկացնում է facenews.ua-ը:

Վերջինը կարելի է նմանեցնել իսկական կախվածության. այն համեմատելի է ալկոհոլիզմի և նույնիսկ թմրամոլության հետ:

Մասնագետները վստահ են, որ սելֆիի միջոցով ստացված սեփական լուսանկարները սոցցանցերում անընդհատ տեղադրելու հակումը իրականության մեջ նույնանում է հոգեբանական անառողջ վիճակի հետ: