Իրական Հայաստանը ու ՖԲ ստատուսային Հայաստանը իրար հետ ոչ մի կապ չունեն:

ՖԲ-ում փող չկա, նոր տարվա առևտուր չկա, սաղ վատա և այլն:

Իրական Հայաստանում խանութների ավտոկայանատեղիներում տեղ չկա, մոլերը պայթում են մարդկանց հոսքից օրվա ցանկացած ժամին, խոզի բդի համար պետք է կիլոմետրով հերթ կանգնես և այլն:

Ժամանակին մտածում էի, որ երկու հատ մոլով ու մեկ սուպերմարկետով կարծիք կազմելը սխալ է, որ դա մարդկանց չնչին տոկոսն է:

Հետո բացվեց երրորդ ու չորրորդ մոլը, հերթի մեջ դեռ էլի մոլեր կան, որոնք բացվելու են ու բոլորը լիքը մարդկանցով: Հետո բացվեցին տարատեսակ սուպերմարկետներ, խանութներ, վերջապես ես էլ արդեն քանի տարի է այդ ոլորտի մեջ եմ ու վստահ կարող եմ ասել, որ իրոք վիրտուալ ու ռեալ Հայաստանը իրար հետ կապ չունեն: