Գագիկ Համբարյանը facebook-ի իր էջում գրում է. 

Ըստ հայաստանյան ԶԼՄ-ների հաղորդագրության Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և նրա հետ Արցախ ժամանած Եվրոպայի պահպանողականների և բարեփոխականների դաշինքի բավական մեծ պատվիրակության հետ...
Հիշեցնեմ,որ Գագիկ Ծառուկյանի հրավերով ՀՀ են ժամանել աշխարհի ավելի քան 30 երկրներից հարյուրավոր պատվիրակներ,ովքեր մասնակցում են Երևանում տեղի ունեցած Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի "Երևան-2017 համաժողովին"...


Համոզված եմ,որ մի քանի ժամից կլսենք Բաքվի վայնասունը՝ԱԳՆ մակարդակով...Ադրբեջանցիներն Արցախ մեկնած օտարերկրացի քաղաքական գործիչներին "կպատժեն"՝նրանց անուններն ընդգրկելով իրենց ԱԳՆ-ի տխրահռչակ "սև ցուցակում" և Իլհամ Ալիևին ապագայում տեսակցելու համար կպահանջեն մեղայականով ներկայանալ Բաքու...Սակայն այդ "սև ցուցակում" ներառվածների 99%-ի համար մեծ պատիվ է այդ ցուցակում գտնվելը,քանի որ նրանց համար Արցախ այցելելն ավելի պատվաբեր և կարևոր է,քանի ապշերոնյան բռնապետությունում հյուրընկալվելը... 
Հ.Գ.Սպասենք ազերիների լաչառությանը...