Նախագահ Սերժ Սարգսյանը երեկվա հարցազրույցում խոսելով դիվերսիաների հավանականության կտրուկ նվազման մասին հավելել է, «Հիմա ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ տեսանելի ապագայում կբացառվեն այլ գործողություններ ևս»:

 

Փորձենք հասկանալ էտ ի՞նչ այլ գործողություններ են, որ հետագայում բացառվելու են:

Դիվերսիաների գրեթե զրոյականի հասնելուն զուգահեռ լուծվել է նաև հակառակորդի կանխատեսելիության խնդիրը, օպերատիվ խորության վրա հնարավորություն է ստեղծվել հետևելու հակառակորդի ցանկացած տեղաշարժի: Հակառակորդի հանկարծակի հարձակման հանգամանքը այս դեպքում ևս բացառվում է:

 

Թշնամին ժամանակ առ ժամանակ ակտիվանում է գործի դնելով

դիպուկահարներ,հրետանի,ռադիոհետախուզություն և հարվածային ԱԹՍ ներ:
Ենթադրում եմ նախագահն այլ գործողություններ ասելով նկատի ունի հենց այս տիպի գործողությունները:

Ինչպես գիտենք դիպւկահարների հայտնաբերման համապատասխան սարքավորումներ արդեն իսկ մշակվում և ենթադրում եմ մարտական պայմաններում արդեն իսկ փորձարկվում են:Պարզ է, որ կատարյալ արդյունքի հասնելու համար ժամանակ է պետք:

 

Ականանետային հարվածներից պաշտպանվելու համար, բացի համապատասխան թաքստոցներից կարևոր հանգամանք է նաև այն, որ հնարավորինս շուտ հայտանբերվի այդ կրակակետը և պատասխան հարվածները լինեն չուշացած: Նմանատիպ համակարգերը նույպես առնչվում են արդի տեխնոլոգիաների հետ, և կատարյալ արդյունք ստանալու համար նույպես ժամանակ է պետք:

 

Հարվածային ԱԹՍ ներից պաշտպանվելու համար պետք է կատարելագործել ՌԷՊ ստորաբաժանումները, համալրելով արդի ռադիո էլետրոնային պաշտպանության միջոցներով, ինչը առաջին հայացքից բարդ, բայց այնուամենայնիվ լուծվող խնդիր է:

 

Մեր ստորաբաժանումների ներդաշնակ և արդյունավետ գործողությունները ապահովվելու համար անրհաժեշտ է նաև մաքսիմալ անվտանգ կապի միջոցներ;Բացի լարային կապից (այս պահի դրությամբ ամենաանվտանգ է համարվում), անհրաժեշտ է ստորաբաժանումները համալրել նաև ռադիո ճնշումներին դիմակայող և ինֆորմացիայի արտահոսքը բացառող կապի միջոցներ:

 

Տարիների փորձը ցույց է տալիս, որ հակառկորդը իրեն սկսում է «խելոք» պահել, այն ժամանակ երբ կոշտ պատասխան հարված է ստանում, և նշված խնդիրները լուծելու դեպքում հնարավորություն կստեղծվի էլ ավելի արդյունավետ պատասխան հարվածներ տալ, ինչը իր հերթին կբացառի երկրի ղեկավարի նշած այլ գործողությունները.....