«Կույս կանանց միավորում» անունով facebook յան էջը, որը հաճախ հումորով և ծաղրով է վերաբերվում այս կամ այն իրադարձությանը, հայտարարություն է արել, դատապարտելով և ծաղրելով ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հայտարարությունը:

Հայտարարության մեջ ասվում է.

«Կույս կանանց միավորումը» խոստաշունչ խրում է առողջապահության նախարարի հայտարարության շիթը։ Պաշտոնապես հայտարարում ենք, որ նախարարի տտիպը չի՛ համապատասխանում իրականությանը, թե իբր մինչև 15 տարեկան աղջիկների 25%-ը սեռական կյանքի վայելք է ճախրել։ Բռնազբոս բորբոսը Բարբադոսի բոսոր փոսի պոզ է։ Չի՛ կարելի։ Նախարարը ունենում էր նկատի Քարդաշյանների տոհմի բառադի։ Անգլերենում 15 և 50 թվերը համանման են հնչում, ինչն էլ շփոթախեղդ է արել պատկան չափիչը։ Հայաստանում մինչև 50 տարեկան աղջիկների 25%-ը անշուշտ երբևէ գուրգուրվել է և շոյել ծնածին հրածին՝ ինչպես հայու ջրածին։ Կոչ ենք անում դրսևորել բերկրանք և գոյատևել վեհ։ Հողածին արարածին գուցե բիգուձին հեծնի այրուձին։ Շչակ և որոտ։ Բլթակ և բորոտ։ Բա՛վ է այլևս ահա։

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի 15 տարեկան աղջիկների 25 տոկոսը արդեն սեքսուալ հարաբերություններ է ունեցել: Այս անպատասխանատու հայտարարությանը հետևել է հանրության վրդովմունքը: Հաջորդ օրը նախարարությունից հայտնել էին, որ նախարարը սխալվել է իր հայտարարության մեջ: