- Իշխանությունը միշտ պատկանում է կազմակերպված փոքրամասնությանը: Հայաստանում կա ընդամենը մեկ կազմակերպված փոքրամասնություն և բնության օրենքներից ելնելով կարող ենք հետևություն անել, որ ըստ սահմանման չի կարող լինել իշխանափոխություն, որքան էլ դրա մասին բարձր չբղավեն, որովհետև չի կարող մեկ բանին փոխարին մեկ այլ բան, որը գոյություն չունի:


- Ինչ է նշանակում «քաղաքական պայքար»: Դա նշանակում է պայքարել մեկ սոցիալական և կառավարման մոդելը մեկ այլ սոցիալական ու կառավարման մոդելով փոխարինելու համար: Եղած մոդելին այլընտրանքային մոդել ոչ ոք դեռ չի առաջարկել, որքան էլ չխոսեն ժամանակավոր կառավարությունների, Արմեքզիտների, գաղութատիրության դեմ պայքարի, ինստիտուցիոնալ կամ զինված ընդդիմությունների և այլ բաների մասին: Այլընտրանքային մոդելը փիլիսոփայական, աշխարհայացքային և այլընտրանքային մեխանիզմների համադրություն է, առաջնային մի քանի օրեքների ու հարաբերությունների կանոնների փոփոխությունների տեսքով: Այսինքն Հայաստանում «քաղաքական պայքար» ըստ սահմանման չի կարող դեռևս լինել:


Կարճ ասած մութ սենյակում կատու ման մի եկեք, նա զբոսանքի է դուրս եկել:

 

Ստեփան Դանիելյան