Երևանի ավագանու ընդդիմադիր «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը facebook սոցցանցի իր էջում մի տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.

Կարծու՞մ եք սա ԿԳԲ-ի խոշտանգումների նկուղն է։ Ո՛չ, սա Ամիրյանի ՍԱՍ խանութի շենքի վրա տեղադրված գովազդային վահանակն է, որը ամեն օր խոշտանգումների է ենթարկում հարակից շենքերի բնակիչներին։ Նախնական պայմանավորվածություն կար, որ պայծառությունը թուլացնեն, հարցը կլուծվի։ Բայց վահանակը թույլ չի տալիս այդ շենքերի բնակիչներին հանգանալ։ Վահանակն անջատվում է երբեմն 23։00-ին, երբեմն դրանից ուշ։ Մարդիկ չեն քնում դրանից շուտ, քանի որ անընդհատ ննջարանում վահանակի լույսը թրթռում է։ Առողջապահության նախարարությունն էլ ասել է՝ սրա արդյում առաջացող խնդիրները մեր գործը չէ։

Տեսնենք էս մարդկանց ոնց ենք օգնում։