Ամերիկական ֆոլկլորում կա «Հզորագույն սերունդը» արտահայտությունը, որը վերաբերվում է այն ամերկիացիքին, որոնք ծնվել էին 1900-ից 1930 թվականներին ու անցան մեծ դեպրեսիայով, երկրորդ համաշխարհայինով ու կերտեցին աշխարհի հզորագույն պետությունը: Համարվում է, որ ամերիկացիք, մինչ օրս, այդ սերնդի «վզին» են նստած: Ու կարծում եմ մասամբ ճիշտ է այդ պնդումը: Ամերիկան հիմա իրոք նստած է, այն ռեֆորմներից գոյացած հարստության վզին, որոնք իրականացվել էին 33-45 թվականներին: Մասամբ է ճիշտ, քանի որ այդ ամենի հիմնական պատասխանատուն, ոչ թե սերունդն էր, այլ այդ սերունդը ականջներից ձգած, մարդ սարքած Ֆրանկլին Ռուսզվելթը, իր՝ 12 տարի տևած նախագահությամբ:

Իր օրակարգը խիստ սոցիալիստական էր: Բյուջեի դեֆիցիտը վերացրեց: Զսպեց բանկերի ներդրումային ազատությունը: Ավանդների երաշխավորման համակարգ ներդրեց ու խիստ հսկողություն սահմանեց: Արժեթղթերի շրջանառությունը վերցրեց պետական հսկողության տակ: Օգնություն սկսեց բաժանել ամենա խոցելի խավերին: Հանրօգուտ աշխատանքների ինստիտուտը մտցրեց: Գների պետական կառավարում սահմանեց: Աշխատանքային ժամեր ու մինիմալ աշխատավարձ ֆիքսեց: Պետական բնակարանաշինություն սկսեց: Սոցիալական ապահովագրություն ու արհմիություններ ստեղծեց: Դպրոցների ու հիվանդանոցների միջոցով գործազրկություն էր նվազեցնում: Ու բռնեց հարուստների հարկերը ավելացրեց:

Կարծում եմ, այդ վերջին ռեֆորմը էլիտաների համար վերջին կաթիլն էր, որը իրենց ստիպեց սահմանափակել նախագահության ժամկետները և ազատվել այդ սոցիալիստից, որի կողքին Մարքսը, Լենինն ու Ստալինը կապիտալիստներ կերևային: Նույն էլիտաները իրականում ահռելի կարողություն դիզեցին, հենց Ռուսզվելտի ռեֆորմներից գոյացած աճի շնորհիվ, բայց քանի որ նրանք սոցիալիզմը հռչակեցին չարիք, Ռուզվելտից հետո այդ երկիրը սկսեց դեգրադացվել, ու 1999 թվին, վերացնելով 1933 թվին ընդունված բանկերի ներդրումային ազատությունը սահմանափակող Գլաս-Ստիգալ ակտը, դատապարտեցին Ամերիկան փլուզման: Թրամփից հետո, եթե հանկարծ Սանդերսի կարգի մեկը վլաստի չեկավ, կարելի է այլևս դոլարով փող չպահել:

Հ.Գ. բանկ սնանկացնելուց բացի կյանքում այլ բիզնես չարած Էս մեր կապիտալիստին մեկդ հուշեք էլի որ Մարի Անտուանետի օրն ա ընկնելու իրա Չուբայսյան ֆոկուսներով: