Անցնող շաբաթվա գլխավոր իրադարձությունը, որը ներհայաստանյան տեղեկատվական դաշտում շարունակում է մնալ առաջատարը, Դիլիջանում ՏԻՄ ներկայացուցիչների հետ Սերժ Սարգսյանի ելույթն էր, որտեղ նախագահը ներկայացրեց այդ ոլորտում նախանշված մի շարք քայլեր և առանձնահատկություններ: Ըստ էության, նախագահը բավականին կոշտ գնահատականներ հնչեցրեց համակարգում տիրող բարքերի' նախանշելով նոր տեսլական:

Փոխված սահմանադրության համաձայն, 2018-ի ապրիլից ինչպես բոլոր կառույցները, այնպես էլ ՏԻՄ-ի գործունեությունը պետք է լինի ուշադրության կենտրոնում, այս օղակի դերակատարությունը մի քանի անգամ բարձրանում է: Սա կարևոր է հատկապես նրանով, որ խորհրդարանական հանրապետությունում ՏԻՄ համակարգը պետք է լինի ուժեղ և կայացած' հստակ իմանալով ու ունենալով իր հստակ ծրագիրը:

Պետք է նշել, որ համայնքներին քիչ է ուշաադրություն դարձվում, նախագահի խոսքով դա պետք է փոխվի՝ ելնելով տարածքային համաաչափ զարգացման ռազմավարությունից, դրա համաար պետք է հետևել, որ յուրաքանչյուր լուման նպատակային օգտագործվի, արդարության առաջ չմեղանչելու համար պետք է ընդգծել, որ ՏԻՄ համակարգը ՀՀ-ում դեռևս հստակ ձևավորված չէ և առկա են լուրջ բացեր հատկապես վերահսկողության հետ կապված, ուստի դրանք իրենց հերթին առաջ են բերում կոռուպցիոն ռիսկերի մի ամբողջ շարք: Կարևոր բաղադրիչ է նաև հավասար ֆինանսական հատկացումների խնդիրը, հատկապես խոշոր համայնքների հատկացումների մասով. միայն Երևանում կենտրոնանալը և այն բացարձակա արժեք դարձնելը, ըստ ամենայնի, ճիշտ չէ, քանզի գերկենտրոնացումը հանգեցնելու է գյուղական բնակավայրերից դեպի մայրաքաղաք միգրացիան և դա աղճատելու է պետության դեմոգրաֆիկ պատկերը:

Ընդգծենք,որ Սարգսյանի մանրակրկիտ ելույթ էր, իրավիճակի հստակ իմացությամբ, ճշգրիտ գնահատականներով, նոր սկսված և նախկինից եկող գործընթացների փոխկապակցման և դրանց վերջնական հանգրվանների մասին տեսլականներով:

Ելույթին սովորական քաղաքացին և բնակիչը չի կարող գնահատական տալ, դրա համար համար կա վարչապետ, կառավարություն, կա բանկի կառավարիչ, մարզպետներ ու համայնքապետեր, նրանք պետք է գնահատական տան' միաժամանակ հետևություններ անեն:

Մյուս կարևոր հիմնահարցը խոշորացված համայնքներում ընդգրկված փոքր համայնքների կարգավիճակի և այնտեղ առկա խնդիրների վերհանումն ու դրանց հստակ լուծումներ տալու պարտադիր պայմանն է: Բոլորին է պարզ, որ խոշորացված համայնքի ղեկավարը պետք է փորձի իր հարազատ համայնքին մի տեսակ այլ աչքով նայել և ամեն միջոցառում գեներացնի իր համայնքում. սա կարևոր է նաև նրանով, որ խոշորացված փոքր գյուղերի բնակիչներն իրենց անպաշտպան ու օտարված չտեսնեն:

Նախագահի խոսքը նախազգուշացում էր, որ սա պետք է ազդակ լինի բոլորի համար: Մի շարք համայնքապետերի և գյուղապետերի աշխատաոճից ժողովուրդն ակնհայտ դժգոհում է: Սա նորություն չէ. դա գիտեն և ընդդիմադիր հատվածը և իշխանությունը: Սարգսյանի խոսքում հստակ էր նշված, որ համայնքապետերը պետք է այնպես աշխատեն, որ բավարարեն բնակչության պահանջը, տարբեր տիպի զեղծարարություններով չհարստանան, առավել ևս, որ խոշորացված համայանքապետերի աշխատավարձները բավականին բարձր են' մոտ 300 հազար դրամ:

Ակնհայտ է մի բան, որ համակարգին սպասարկող շատ համայանքապետերի մոտ նախագահի հնչեցրած թեզերն ու մոտեցումները շոկային և ցայտնոտային տրամադրություններ են առաջացրել, և մի տեսակ երկդիմի կեցվածքում են'շարունակել աշխատել, թե ուղղակի հեռանալ և խուսափել ստանձնած պարտավորություններն իրականացնել:

Ելույթից կարող ենք եզրակացնել. յուրաքանչյուրը պետք է փոխել վեարբերմունքն իր պարտականությունների նկատմամբ: Եթե դու համայնքապետ ես ու ընտրվել ես ժողովրդի կողմից, ի դեպ բավականին պատկառելիթվով ձայն ստանալով, ուրեմն պարտավոր ես բառի բուն իմաստով ծառայել հանրային շահերին:

Կարծում ենք, նախագահի շեշտադրումներն ընկալելի էին հանրության բոլորի հատվածի համար, հատկապես «տեղական իշխանիկ» զգացող ու պատկերացնող համայնքապետերին: Պետության ղեկավարի այդ հայտարարությունները պարզորոշ հուշում են, որ մոտեցումն ու աշխատանքի գնահատման չափանիշները լինելու են խիստ, ինչը նաև արդարացված է: