Մենք մեր արտագաղթի, չստացված ռեֆորմների, սոցիալ֊տնտեսական դժվարին կացության համար ներսում և դրսում ավելի քիչ ենք մեղադրում մեզ բլոկադայի ենթարկած, մեզ վրա կրակող, մեզ սպառազինությունների մրցավազք պարտադրող Ադրբեջանին ու Թուրքիային, քան ԵՄ ու ՆԱՏՕ անդամ Արևելաեվրոպական պետությունները Ռուսաստանին, որը նրանց ո՛չ տնտեսական բլոկադայի է ենթարկում, ո՛չ նրանց ուղղությամբ կրակում է, ո՛չ էլ սպառնում է ցեղասպանել։

 


Մի բացատրություն եմ գտել էս ամենին. հավաքականորեն մենք արժանապատվության սրացված զգացում ունեցող ժողովուրդ ենք։ Այլ բացատրություն չեմ գտնում...