Հասկանալու համար, թե ինչպես է շարքային ադրբեջանցին վերաբերում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, բավական է մեջբերել ընդամենը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ դեկտեմբերի 6-ին Վիեննայում կայացած վերջին հանդիպման վերաբերյալ ադրբեջանցի «կարգին տղեքի» հետևյալ գնահատականները՝ «Էդվարդը, ինչպես միշտ, Էլմարին խաբելու է, Ղարաբաղը 1994 թ. տրվել է հայերին, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Զանգեզուրը:

 

Երևի հիմա էլ բանակցելու են այն մասին, թե ինչպես ապագայում Նախիջևանը միացնեն Հայաստանին։ Դե իսկ վերջում էլ հնդկահավի քաբաբ են ուտելու, Շամխորի կոնյակ խմելու ու եղբարավարի հրաժեշտ տալու իրար»:


Իսկ հարևան երկրի պետական քարոզչամեքենան թող շարունակի հեքիաթասածությունը...