Դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը պաշտոնապես ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք: 1948թ-ի Իսրայելի ստեղծումից հետո ԱՄՆ-ն առաջին երկիրն է, որ նման որոշում է կայացնում: Իսրայելը Երուսաղեմը համարում է իր «միասնական և անքակտելի» մայրաքաղաքը:

Դեռևս 1995-ին ԱՄՆ Կոնգրեսը հատուկ որոշում էր ընդունել, որով պարտադիր կատարման էր հանձնվում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխումը: Թրոշման մեջ նաև նշվում է, որ ԱՄՆ կարող է երկարաձգել այդ որոշումը, ինչը և արվել է մինչև Թրափի հայտարարությունը: Նրա նախորդներն այդ քայլը մեկնաբանում էին որպես տարածաշրջանն էլ ավելի չշիկացնելու հանգամանքով: Այս բոլոր թեզերը ԱՄՆ-ի 43-րդ նախագահը ջնջեց միանգամից' հայտարարելով, որ նախկին նախագահների այդ քաղաքականությունը որևէ գործնական օգուտ չի տվել' չի հաստատել տարածաշրջանում խաղաղություն: Մինչ Թրափի հայտարարությունը տեսակետներ կային, որ նա, ինչպես իր նախորդները, հերթական անգամ կհետաձգի Թել Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատան փոխադրումը:

Երուսաղեմը, հատկապես Արևելյան հատվածը, համարվում է երեք կրոնների' հուդայականության, քրիստոնեության և իսլամի սրբավայր: Իսրայելն այդ հատվածը գրավել էր դեռևս 1967-ի վեցօրյա պատերազմի օրերին և քաղաքը համարում է իր տարածքի անբաժանելի մասը: Պաղեստինն իր հերթին Արևելյան Երուսաղեմը համարում է իր ապագա մայրաքաղաքը: 1993-ի Օսլոյի խաղաղության պայմանագրով' քաղաքի կարգավիճակը պետք է քննարկվի խաղաղ բանակցությունների հաջորդ փուլում: Ընդգծենք, որ Երուսաղեմի վրա Իսրայելի իրավունքը միջազգայնորեն ճանաչված չէ: Դա է հիմնական պատճառը, որ բոլոր պետությունները, այդ թվում և ԱՄՆ-ն, իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները տեղակայել են Թել Ավիվում: 67-ից այս կողմ Իսրայելը Երուսաղեմի արևելյան հատվածում տասնյակ հազարավոր բնակելի հատվածներ է կառուցել և բնակեցրել ավելի քան 200 հազար հրեաներով. ներկայումս այնտեղ բնակվում է 850 հազար մարդ' 65 տոկոսը հրեա, 32 տոկոսը մահմեդական:

Թրամփի' Իսրայելի համար պատմական որոշումը, բողոքի ակցիաների ու համընդհանուր զայրույթի առիթ տվեց ոչ միայն Մերձավոր Արելքում այլև աշխարհում:

Արաբական պետությունների լիգիան, Լիբանանի, Հորդանանի, Եգիպտոսի ղեկավարները նախազգուշացրել են որոշման հետևանքների վար: Հորդանանը, որը վերահսկում է Երուսաղեմի իսլամական սրբավայրերը, հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահի գործողությունները հնարավոր ա անդառնալի հետևանքն եր ունենան տարածաշրջանի անվտանգության և կայունության վրա: Արաբական լիգայի ղեկավար Ահմենդ Աբուլ Գեյթը հայտարարել է, որ ԱՄՆ-ի այդ քայլը նպաստում է ֆանատիզմի ու դաժանության աճին: ՀԱՄԱՍ-ում հայտարարել է, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը բացում է «դժոխքի դարպասները»:

Վաշինգտոնի նման վարքագծին բավական կոշտ են արձագանքել նաև Մեծ Մերձավոր Արևելքի մյուս երկու մեծ պետությունները. Էրդողանն ու Հասան Ռոհանին հեռախոսազրույց են ունեցել Դ. Թրափի հետ և խստիվ դատապարտել նրան' քայլն անվանելով «անօրինական և ապակայունացնող»:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ներկայացնելով հարցի վերաբերյալ ռուսական կողմի դիրքորոշումը, նշել է, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը չի նպաստում մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակի կարգավորմանը:

Տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ը ներգրավված է պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ բանակցություններում: Թրամփի վարչակազմը հիմա աշխատում է խաղաղության համաձայնագրի նոր նախագծի վրա: Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելով' Վաշինգտոնը խաչ քաշեց պաղեստինցիների վստահության վրա:

Թրամփի քայլն ունի իր տրամաբանությունը: Դրանով պարզ է դառնում, որ Իսրայելն այլևս չի ընդունելու Արլ. Երուսաղեմի հարցը որպես բանակցությունների առարկա, քանի որ այդ հարցում ունի ԱՄՆ-ի լուրջ աջակցությունը: Այս գործողությունը բավականին նման է Աբխազիայի և Հվ. Օսեթիայի միակողմանի ճանաչմանը ՌԴ կողմից: Երկու դեպքում էլ խնդիրը որոշակի ժամանակահատվածով սառտեցվում է, սակայն հետագայում այն հնարավոր է առաջացնի տարածաշրջանային լուջ պայթյուն:

Ունենք հետևյալ իրավիճակը. Թրամփը փոխեց տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ի' տարածաշրջանային խաղաղության պահպանման քաղաքական կուրսը:

Հ.գ. Ի պատասխան Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշման՝ Պաղեստինի ազգային վարչակազմը հայտարարել է, որ Տեխասը ճանաչում է Մեքսիկայի մաս, քանի որ այն ԱՄՆ-ը բռնակցել է 1840-ական թթ.: