Հանրապետական պատգամավորի անպատասխանատու և ոչ ծանրուկշիռ արած խոսքը պիտի պատժվի: Կողմ կլինեմ այդ անձի դեմ ցանկացած ակցիայի, բայց և՝ որպես երկրի իշխող կուսակցությունից, պատշաճ արձագանք եմ պահանջում նաև հենց ՀՀԿ-ից:

Չեմ բացառում, որ պատգամավորը սխալ արտահայտված լինի, հնարավոր է՝ հնչել է այնպես, ինչպես, գուցե, այդ անձը չէր ցանկանում, բայց ի վերջո իշխող կուսակցությունը քաղաքական դաշտում գործողներից պետք է տարբերվի պատասխանատվության ու կատարված ամեն քայլի ու արտահայտած ամեն աևտահայտության խորը գիտակցությամբ:
Բացիթողե վիճակներից բխող ցանկացած սանձարձակություն պետք է կանխվի:

Հակառակ պարագայում "իշխանություն" հասկացությունն է ամբողջապես խեղվում !!!