ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (8 դեկտեմբեր 2017թ.)
Եղբայրնե՛ր, ուզում ենք, որ գնահատեք և հարգեք նրանց, որոնք ձեզ համար են աշխատում և Տիրոջ կողմից ձեզ վրա առաջնորդ նշանակված լինելով՝ խրատում են ձեզ։ Արժանի ամեն հարգա՛նք մատուցեք նրանց և սիրեցե՛ք նրանց՝ իրենց կատարած գործի համար։ Խաղաղությա՛մբ ապրեցեք միմյանց հետ։


Խնդրում ենք, եղբայրնե՛ր, խրատեցե՛ք անկարգությամբ ապրողներին, հուսադրեցե՛ք վհատվածներին, պաշտպա՛ն եղեք տկարներին, համբերատա՛ր եղեք բոլորի հանդեպ։ Ուշադի՛ր եղեք, որ որևէ մեկը չարիք անողին չարիքով չհատուցի, այլ ջանացեք միշտ բարի՛ք անել, միմյանց լինի, թե բոլորին։


Միշտ ուրա՛խ եղեք, անդադար աղոթեցեք։ Ամեն բանի համար շնորհակա՛լ եղեք, որովհետև Աստված այդ է սպասում ձեզնից, որ միացած եք Հիսուս Քրիստոսին։
Սուրբ Հոգու կրակը մի՛ հանգցրեք ձեր մեջ։ Մի՛ արհամարհեք մարգարեական պատգամները։ Քննեցե՛ք ամեն բան, բարո՛ւն կառչեք։ Հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ չարիքներից։
Եվ Աստված ինքը, որ խաղաղություն է պարգևում, թող կատարելապես սրբի ձեզ, և ձեր ամբողջ էությունը՝ հոգի, շունչ և մարմին, անարատ պահի մինչև մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի գալստյան օրը։ Վստահեցե՛ք Աստծուն, որ այդ նպատակով հրավիրեց ձեզ և կկատարի իր խոստումը։
(Պողոս առաքյալի առաջին նամակը թեսաղոնիկեցիներին 5:12-24)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան