Իրանական "Շարղ" օրաթերթին տված հարցազրույցում Արցախի ԱԳՆ նախարար Մասիս Մայիլյանին ուղղված հարցերում առնվազն երկու անգամ տրված ձևակերպումները փաստում են՝ Իրանում Արցախն ընկալում են, որպես կայացած, ինքնիշխան պետություն, որն ունի, մեջբերում եմ, "Իրանի հետ մոտավորապես 135 կմ ընդհանուր սահման", իսկ Արցախի արտգործնախարարը, կրկին մեջբերում եմ, "մի երկրի արտգործնախարար է, որը պաշտոնապես միջազգային ճանաչում չի ստացել" ..., սակայն "իրանցիներին հետաքրքում է Արցախի վերաբերմունքն Իրանի նկատմամբ":

Էսպես որ շարունակվի, Ադրբեջանի հայտնի սև ցուցակում կսկեն երկրներ հայտնվել... !!!

#Artsakh