ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (6 դեկտեմբեր 2017թ.)
Դուք ինքներդ շատ լավ գիտեք, որ ինչպես գողը գալիս է չսպասված ժամին, այնպես էլ Տիրոջ օրը չսպասված ժամին կգա:

 

Երբ մարդիկ ասեն՝ «Հանգիստ ենք և ապահով», ճիշտ այն ժամանակ էլ հանկարծակի վրա կհասնի նրանց կործանումը… և նրանք ազատում չեն ունենալու: Բայց դուք, եղբայրնե՛ր, խավարի մեջ չեք, որ Տիրոջ օրը գողի նման անակնկալի բերի ձեզ, որովհետև դուք բոլորդ էլ լույսի որդիներ եք, ցերեկվա՛ որդիներ: Մենք գիշերվան չենք պատկանում, ոչ էլ խավարին: Հետևաբար, քնով չտարվենք ուրիշների նման, այլ արթուն և զգաստ լինենք, որովհետև քնողները գիշերն են քնում, հարբեցողներն էլ գիշերն են հարբում… Աստված մեզ չի ընտրել, որպեսզի նրա բարկության առարկան դառնանք, այլ որպեսզի ժառանգենք նրա փրկությունը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով:

 

Արդարև, Քրիստոս մեռավ մեզ համար, որպեսզի մենք նրանո՛վ կենդանի մնանք նրա գալստյան ժամանակ, ողջ լինենք թե մեռած: Ուստի քաջալերեցե՛ք միմյանց և ամրապնդեցե՛ք միմյանց հավատը:
(Պողոս առաքյալի առաջին նամակը թեսաղոնիկեցիներին 5:2-11)