Գնալով լարվում են Ադրբեջանի պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի հարաբերությունները և դա ազդում է նաև ավելի ցածր օղակի սպաների հարաբերությունների վրա։ Նրանց մի մասը լինելով նախարարի հովանավորյալ փորձում են ամեն կերպ բարձր պահեն Զաքիր Հասանովի հեղինակությունը , սակայն հանդիպում են ԳՇ պետ Նաջմեդին Սադիգովի հովանավորյալ սպաների ընդվզմանը, որոնք իրենց հերթին ամեն կերպ փորձում են Սադիգովին նախարարի աթոռին տեսնել։

Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը իր հերթին ևս դեմ չէ նախարարի պաշտոնը զբաղեցնելու մտքին, սակայն դրան դեմ է անձամբ ներկայիս նախարարը ու ամեն կերպ փորձում է պահել դիրքերը, ինքը վերջին շրջանում իր մոտ շատ վատ է ստացվում։ Վերջին հանդիպումների ժամանակ զգացվում է, որ Իլհամ Ալիևը Սադիգովին ավելի առաջնահերթ տեղ է տալիս։

Ենթադրվում է, որ վերջին շրջանում սպաների դեմ իրականացվող հետապնդումները , բանակից և երկրից փախնելու դեպքերը, իրար վրա կրակելը ևս այս իրավիճակի արդյունքն է։

Նույնիսկ այսօր տեղի ունեցած կուրսանտների զորավարժության ժամանակ բախում է եղել սպաների միջև ինչին միջամտել են , որոշ կուրսանտներ, որոնք իրենց հերթին հանդիսանում են տարբեր ճամբարներից հանդես եկող անձանց հովանավորյալը։