Այսօր առավոտյան Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները պետական հեղաշրջման փորձ անելու մեղադրանքով ձերբակալեցին ընդդիմադիր, Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլիին նրա Կիեւի ապաստարանում:


Սակայն Սահակաշվիլիի հետեւրդները, որոնք երեկ հսկայական բողոքի ցույց էին կազմակերպել, հետ մղեցին ուժային կառույցների գրոհը եւ ազատագրեցին իրենց առաջնորդին: Վերջին տվյալներով, որոնք անընդհատ փոփոխվում են, Միխեիլ Սահահակշիլն բարձրացել է տան տանիքի վրա, մինչդեռ նրա աջակիցները խոչընդոտում են ոստիկանության փորձերը հանել նրան այնտեղից: Սահակաշվիլին մեղադրում է Պորոշենկոյի կառավարությունը կաշառակերության եւ Պուծինի հետ համագործակցության մեջ:


Սահակաշվիլիին Ուկրաինա ժամանակին հրավիրել էր հենց նախագահ Պորոշենկոն, նշանակելով նրան Օդեսայի նահանգապետ, սակայն հետո զրկել էր նրան քաղաքացիությունից: Վերջերս Սահակաշվիլին իր համախոհներով ճեղքեց սահմանապահների պատնեշը եւ մտավ Ուկրաինա Լեհասատնի կողմից, որից հետո սկսեց ընդդիմադիր գործունեությունը Կիեւում: