Աշխարհահռչակ SOAD խմբի ղեկավար Սերժ Թանկյանը Expert-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ցանկանում է հայկական սուրճի բրենդ ստեղծել:

Հարցազրույցի վերջին հարցին` ի՞նչն է առաջնահերթ իր համար, երաժիշտը պատասխանել է. «Այսօր ինձ համար առաջնայինն իմ որդին է: Նրա հետ ժամանակ անցկացնելն ինձ համար աշխարհում կարևորագույնն է: Իսկ եթե խոսենք ստեղծագործական կյանքի մասին, ապա այժմ ես երաժշտություն եմ գրում և շարունակելու եմ գրել: Բացի այդ` մի քանի գաղափար ունեմ: Դրանցիցի մեկը հայկական սուրճի բրենդ ստեղծելն է, քանի որ սուրճ շատ եմ սիրում: Շատ բաներ եմ ցանկանում եմ փորձել, տեսնենք` ինչ կստացվի», - ասել է Թանկյանը: