ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյաննյ իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Աշոցքում այս գիշեր գրանցվել է -21աստիճան ցուրտ»։

Աշոցքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևմուտքում, Ախուրյան գետի վերին հոսանքի ավազանում։ Բնակավայրը ծովի մակերևույթից բարձր է 2006-2039 մետր։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում' անձրևի տեսքով:

Երևանում դեկտեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով: