Սա պատմական համարժեք վերլուծության, այլ ոչ թե գաղափարական անիմաստ կռիվների հարց է:
Նախ՝ ԵՀՊ-ի որպես գաղափարախոսությունների բախման մասին պատկերացումը կապ չունի պատմության հետ, այլ պատմության "հնդկական կինո", այլ կերպ ասած՝ քարոզչական մասն է: ԵՀՊ-ն՝ Առաջին համաշխարհայինի շարունակությունն էր, այսինքն՝ նախեւառաջ գերմանա-անգլիական բախումն էր գերակայության համար: Մնացածը՝ դեմոկրատիա, նացիզմ, կոմունիզմ սրա լյա-լյա-լյու-լյու քնարական մասն է: (Ռուսների դերը չեմ հիշատակում, որ շատ չերկարի):


Ովքե՞ր էին ԵՀՊ-ի ժամանակ համագործակցում Գերմանիայի հետ: Այս հրցի պատասխանը մինչեւ չունենանք, մեր հայկականին չենք կարող գալ: Գերմանիայի պաշտոնական դաշնակիցներին հանած՝ Ռումինիա, Հունգարիա, Իտալիա եւ այլն, Գերմանիայի գրավված երկրներում դրանք հետեւյալ խմբերն էին:


1. Նրանք, ովքեր ստիպված էին համագործակցել: Երբ երկիրդ գրավվում է, ապա բոլորը չեն կարող դառնալ ազգի հերոս: Երկիրը պետք է ապրի՝ մարդիկ պիտի գնան գործի, երեխեքը՝ դպրոց, հիվանդները՝ հիվանդանոց եւ այլն: Մեկը պետք է կառավարի երկիրը: Օրինակ Ֆրանսիայում Վերդենի հերոս մարշալ Պետենը վերցրեց իր վրա այդ դերը՝ Ֆրանսիայի կառավրամն դերը գերմանական հսկողության տակ: Պատահական չէ, որ չնայած Պետենին դատեցին որպես դավաճան, բայց երբեմնի նրա ենթակա Դը Գոլը, պատերամզից հետո էլ ընդգծված հարգանքով էր վերաբերվում նրա հիշատակին: Նույնը մյուսները, այդ թվում սոցիալիստ Միտերանը:


2. Մարդիկ, որոնք իրենց համարում էին գաղափարակից նացիստներին: Դրանք կային այն ժամանակ բոլոր եվրոպական երկրներում: Նույն Ֆրանսիայում բազաթիվ ինտելեկտուալներ եւ գործիչներ: Դրանց մեջ մոնարխիստներից մինչեւ նախկին կոմունսիտներ, մի ամբողջ սպեկտր մարդկանց եւ գաղափարների: Այս թեմաները պետք է իմանալ, դրանց մասին խոսելուց առաջ:


3. Փոքր ազգերի ներկայացուցիչները, որոնք հույս ունեին իրենց անկախոիւթյունը պաշտպանել գերմանացիների ետ համագործակցելով՝ խորվաթներ, սլովակներ եւ այլն: Սրանց թվում նաեւ սովետական միության ժողովուրդներից:


4. Առանձին պետք է հիշենք ռուսներին: Աննախադեպ մեծ թիվ են ռուսները, այդ թվում կազակները, որոնք կռվել են գերմանացիների կողմից ՍՍՀՄ դեմ: Նման բան այլ նախադեպ ռուսական պատմությունը չունի: Ստույգ թվերը էդքան էլ պարզ չեն, որովհետեւ դա թեժ կռիվների առիթ է, բայց համենյան դեպս գերմանացիների կոմղից կռվող ռուսներ թիվը հաստատ ավելի շատ է եղել քան հայերի, վրացիների եւ մյուսների: Սրանց բոլորին համարել ֆաշիստ կամ նույնիսկ դավաճան, կարող է միայն շատ կողմնակալ մեկը:


Սա ընդհանուր պատկերն է: Հիմա հայկականը:


1. Առաջին աշխարհամարտի փորձը հուշում էր, որ հայերի համար աղիտալի հետեւանքներ ունեցավ Անտանտին միակողմանի աջակցությունը 1914-18 թթ.-ին: Կար ընդհանուր գիտակցություն, որ այս անգամ պետք է լինի տարբերակված մոտեցում: Եվ այդպես էլ եղավ՝ հայերն աշխատեցին պատերազմող երկու կողմերի հետ էլ, ու լավ էլ արեցին:

 


2. Գրեթե ամբողջ Եվրոպան 1941-ի դրությամբ կամ գրավված էր գերմանացիների կողմից, կամ գերմանական դաշնակիցներն էին: Այս պարագայում պատկերացնել, որ Եվրոպայում ապրող հայերը, իսկ դրանք մեծ թիվ էին, կարող են ձեռքերը ծալած նստել, չեզոք դիրք գրավել կամ էլ առավել եւս պայքարել նացիզմի դեմ, նշանակում է բացարձակ չպատկերացել իրավիճակը: Երեւի թե մարդիկ պատկերացնում են որ հանուն գերմանա-անգլիական աշխարհակալան կռվի, Եվրոպայի հայերը պետք է քայլով մարշ անեին դեպի համակենտրոնացման ճամբարներ:

 


3. 1940-41 թվերին դեռ կար այն պատկերացումը, որ Թուրքիան հակված է միջամտել պատերազմին Անգլիայի կողմից: Սրա մասին կա եւ Չերչիլի հուշերում: Մշակվում էին ռազական համապատասխան պլաններ երկու կողմից: Գերմանացիների հաղթանակները Բալկաններում կանխեցին այս զարգացումը:

 

4. Գաղափարական մասը: 30-ականներից Նժդեհի քարոզած ցեղակրոնության եւ "ֆաշզիմի" կապը որեւէ գիտական քննության, որքան գիտեմ, ենթարկված չէ: Չեմ էլ կրծում, որ Հայաստանում կա մեկն, ով ի զորու է դա անել պատշաճ մակարդակով:

 

Այնպես, որ այդ հարցը պետք է թողնել ապագային: Նման քննությունը շատ ավելի լուրջ խնդիր է, քան ոմանք կարծում են: Ֆաշիզմը ոչ այնքան գաղափարական երեւույթ էր, որքան իրա ժամանակի զանգվածային քաղաքական շարժում, որոշ չափով՝ անորոշ սահմաների ինտելեկտուալ մոդա: Չկա միասնական "ֆաշիստական" ուսմունք, ինչպես օրինակ մարքսիզմի դեպքում: Այս հարցի շուրջ կա ահռելի գիտական գրականություն: Եվ Շտրիլիցի մասին կինոյեվ այս բարդ խնդրի շուրջ դատողները պարզապես ի ցույց են դնում իրենց անտեղյակությունն ու մանկամտությունը: