Հայկական կողմին անհրաժեշտ է ակտիվացնել դիվանագիտությունը այն երկրների հետ, որոնք հիմնականում կրոնական և այլ հարթություններում Ադրբեջանի ու Թուրքիայի ջանքերի շնորհիվ առանձնանում են իրենց հակահայ դիրքորոշումներով։ Նման աշխատանք պետք է տարվի առաջին հերթին այնպիսի տարածաշրջանային առանցքային պետությունների հետ, ինչպիսիք են Պակիստանը, Սաուդյան Արաբիան։


Դժվար չէ կռահել, որ նոյեմբերի 30-ին Բաքվում նախատեսվող Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման հիմնական թեմաներից մեկը Հայաստանի շուրջ ռազմաքաղաքական օղակը սեղմելու հնարավորությունների քննարկման հարցն է լինելու։
Միաժամանակ նշեմ, որ ունենք որոշակի շոշափելի արդյունքներ Իսրայելի հետ քաղաքական հարաբերություններում և կան հստակ հեռանկարներ գործակցությունը զարգացնելու և Իսրայել-Ադրբեջան համագործակցությունը հավասարակշռելու ուղղությամբ։