Ամերիկյան Սոլթ-Լեյք շրջանի քաղաքապետ Բեն Մակադամսը արդեն 2 տարի է՝ զբաղեցնում է իր պաշտոնը։ Նա ծրագիր էր պատրաստել անտունների պայմանների բարելավման համար և որոշեց մի փորձ կատարել։ Քաղաքապետը մի քանի օրով փոխեց իր ամենօրյա հագուստը և գրասենյակը՝ թափառականի ցնցոտիներով և անօթևանությամբ։ Հագնելով ծակոտիներով ցնցոտիներ՝ նա 3 օր և 2 գիշեր անցկացրեց այդ կերպարում, և նրան չճանաչեցին։

Նրա գլխավոր նպատակն էր հասկանալ, թե ինչու թափառականները չեն նախընտրում գիշերելու վայրերը։ Այդ պատճառով որոշված էր մեկ գիշեր անցկացնել փողոցում և մեկ գիշեր՝ գիշերելու վայրում։

Առաջին գիշերը նա տեղավորվեց փողոցներից մեկի այգում, բայց քնել կարողացավ 4 ժամ անց, մեծ դժվարությամբ։ Այդ տարածքը բավականին հայտնի է անտունների մոտ, և այնտեղ հավաքվել էին մի քանի 100 թափառական։ Քաղաքապետը չէր հասկանում՝ ինչու են նրանք գալիս այդտեղ՝ հարմար ներքնակով հատուկ վայրերն անտեսելով։

Հաջորդ գիշեր նա ուևորվեց գիշերավայր, ու հենց մուտքի մոտ նրան զգուշացրին, որ կոշիկները չհանի, քանի որ հնարավոր է՝ գողանան, և զուգարան չգնա, քանի որ հնարավոր է՝ նրան բռնաբարեն։ 

Այնպես որ, նա հենց կոշիկներով տեղավորվեց ներքնակի վրա և սկսեց հետևել։ Շատ կարճ ննջելուց հետո անմիջապես արթնացավ ձայներից․ ծեծկռտուքի աղմուկ էր տիրում, գետնին ընկած էին ներարկիչներ, և մի մարդ մյուսին հարվածեց գետնին։

 

Այս ամենից հետո Բեն Մակադամսը պատմում էր․ «Ես ապշած էի, զեկուցումները, որ ինձ տալիս են, նույնիսկ նվազագույն կերպով չեն համընկնում այն ամենի հետ, ինչ ես տեսա։ Հիմա եմ հասկանում՝ ինչու են մարդիկ փորձում հեռու մնալ այդ վայրերից։ Կարծես թե, մեծ աշխատանք ունենք կատարելու»։