Բաքվի միջազգային առևտրային նավահանգստի գլխավոր տնօրեն Թալեհ Զիյադովը անդրադարձել է Բաքվի նավահանգստի և Վրաստանի Անակլիա նավահանգստի միջև ստորագրված համաձայնագրին։
Նա նշել է, որ Անակլիան և Բաքուն'թունելի ելքերն են, արևմտյան մասում'Անակլիան է, իսկ աևելյան մասում'Բաքուն։Ըստ նրա, այդ համաձայնագիրը կակտիվացնի Վրաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ու կավելացնի ապրանքաշրջանառությունը Չինաստանից, Ղազախստանով, Ադրբեջանով ու Վրաստանով դեպի Եվրոպա։

Բաքվի միջազգային առևտրային նավահանգստի և Վրաստանի Անակլիա նավահանգիստների միջև ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:Ադրբեջանական կողմից փաստաթուղթը ստորագրել է Թալեհ Զիյադդինովը, իսկ վրացական կողմից՝ Լեվան Ախվելդիանին:
Փաստաթուղթը ենթադրում է երկու նավահանգիստների միջև տեղեկատվությունների փոխանակում, ապրանքաշրջանառության մեծացում և համագործակցության ընդլայնում:

Անկարայի համար կարևոր է ունենալ անխափան միջանցք Վրաստանով, Ադրբեջանով դեպի Ղազախստան ու Թուրքմենստան։ Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի գործարկումից հետո ակտիվանալու է երկու տրանսպորտային միջանցք դեպի Կենտրոնական Ասիա, իսկ Ադրբեջանը վերածվելու է Արևելք–Արևմուտք ուղղությամբ կարևոր միջանցքի։
Առաջինը'Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան–Ղազախստան, այսպես կոչված Տրանսկասպյան միջանցք'ելքով դեպի Չինաստան, ինչպես նաև նախորդ շաբաթ ստորագրված Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան–Թուրքմենստան–Աֆղանստան ուղղությունն է, ինչը թույլ կտա Անկարային դուրս գալ Կենտրոնական Ասիա'թյուրքական ու իսլամական մի ահռելի տարածաշրջան։

Թուրքմենստանն արդեն իսկ իր բեռները, այդ թվում նավթային, Բաքվի նավահանգստով արտահանում է Կովկաս, Թուրքիա, ԵՄ։ Տրանսպորտային, էներգետիկ կապերի հաստատումն Ադրբեջանի հետ Թուրքմենստանի համար կարևոր այլընտրանք է ռուսական, իրանական ուղղություններին։

Կասպից ծովի վիճելի կարգավիճակի կարգավորումից հետո, ինչը նախատեսվում է հաջորդ տարի, Թուրքմենստանն ու Ադրբեջանը կփորձեն'ԵՄ–ԱՄՆ–Թուրքիա ակտիվ լոբբինգով կյանքի կոչել Կասպից ծովի հատակով Տրանսկասպյան գազամուղը'թուրքմենական լրացուցիչ գազային պաշարներն ադրբեջանական լոգիստիկայով'Բաքու–Էրզրում, ТАNAP գազամուղով Թուրքիա և ԵՄ արտահանելու նպատակով։