Ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումով նոր հեռանկարներ կարող են բացվել Հայաստանի անվտանգության ոլորտում և մասնավորապես արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում։

 

Անհրաժեշտ է հստակեցնել, որ Եվրոպան վաղուց արդեն անմիջական մասնակցություն ունի արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի։

 

Սակայն միաժամանակ չպետք է գերագնահատել ԵՄ-ի հետ համապարփակ համաձայնագրից բխող անվտանգային բաղադրիչը և դրա նշանակությունը արցախյան հակամարտության կարգավորման հարցում, որն ի վերջո խոշոր հաշվով տեղավորվելու է արցախյան բանակցային գործընթացի համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության տրամաբանության շրջանակներում և թերևս ոչ ավելին։